ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կլինի

0

p bԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. /bՆորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը: 1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։/pp «Մենք դիտարկում ու շարունակելու ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր, որոնք իրականություն են դառնում Երևանի քաղաքապետարանի կողմից ներդրված եկամուտների ավելացման ջանքերի շնորհիվ: 2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները, և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը»,- նշել է քաղաքապետը:/pp Նախագծի շրջանակում ճանապարհի ողջ երկայնքով կառուցվել են նոր ենթակառուցվածքներ՝ հեղեղատար, կոյուղատար, գազատար ու էլեկտրամատակարարման համակարգեր, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանց:/p