ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

ՀՀ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու վաճառվող մսի ծագումը (ՎԻԴԵՈ)

0

p

bԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. /bՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու համար վաճառվող մսի ծագումը:

/p

p

Համաձայն գործող օրենսդրության՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։

/p

p

Հիշեցնենք, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն, պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվում է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվում է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:

/p

p

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:

/p

iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/teAoVqhn7bs?si=4TgEpbJUbe38LIfU title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe