ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

Քննարկվել են հսկիչ նշանների ներդրման հետ կապված հարցեր. ՊԵԿ նախագահը հանդիպել է տնտեսվարողներին

0

p bԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. /bՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ծխախոտ, ալկոհոլ, ջուր, գարեջուր, կաթնամթերք ներմուծող և արտադրող տնտեսվարողների հետ՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացը քննարկելու նպատակով։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, նշված ոլորտներումnbsp; գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև ազգաին օպերատորի՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչները։/pp ՊԵԿ-ից հայտնում են, որ հաշվի առնելով, հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման համակարգում բիզնեսի համար առաջացող խնդիրները, ինչպես նաև դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ բիզնեսից ստացվող ազդակները՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է քննարկման անցկացումը բիզնեսի ներկայացուցիչների և ազգային օպերատորի հետ։/pp Քննարկվել ենnbsp; դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման, հսկիչ նշանների ծածկագրերի ապրանքներին փակցնելու, նաև հաշվարկային փաստաթղթերի միջոցով ապրանքների հետագծելությունն ապահովելու հետ կապված տնտեսվարողների մոտ առաջացած հարցերը, ընթացիկ խնդիրները և մտահոգությունները։/pp Միաժամանակ, քննարկվել են օրենսդրական փոփոխությունների մասով առաջարկները, մասնավորապես ապրանքների դրոշմավորման ամբողջական հետագծելիության ապահովման ևnbsp; հսկիչ նշանի ծածկագրի առավելագույնnbsp; սակագնի հետ կապված հարցերը։ Անդրադարձ է եղել նաև ոլորտում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային ապահովումներին nbsp;և տեխնիկական լուծումներին։ Կարևորվել են նախատեսվող օրենսդրական փոփոխություններում տնտեսվարողների կողմից ներկայացված կարծիքներն ու դիրքորոշումները։/pp Նշվել է, որ օպերատորը մեծ ջանք պետք է գործադրի, որ բոլոր խնդիրները լուծվեն ժամանակին և հնարավորինս սահուն ներդրվի ամբողջական համակարգը։ Որոշվել է, որ առաջիկայում պետք է անդրադարձ կատարվի նաև սակագնին, այն գործարարների համար պետք է լինի կանխատեսելի։/pp Քննարկումները շարունակական բնույթ կկրեն։/p