ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

«ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ». Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը

0

p bԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. /bՍեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։/pp Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով պայմանավորված ֆորումի հիմնական թեման է՝ «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։/pp Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ԵԱՏՄ երկրների պետական մարմինների ղեկավարների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, արտահանման ներուժի խթանմանը, տնտեսվարող սուբյեկտների միջև կոոպերացիոն կապերի ձևավորմանը և ներդրումային և նորարարական ներուժի համադրությամբ սիներգիկ էֆեկտին հասնելուն:/pp Ֆորումի բիզնես ծրագիրը ներառում է շուրջ 30 միջոցառում։ Հիմնական թեմաները ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների ամենաարդիական և տարածված հարցերի վերհանումն է։/pp Ֆորումին մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 13:00-ն գրանցվել հետևյալ հղումովnbsp;a href=https://forum.eaeunion.org/participants/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2Ofoljy0qYwXaJfMdRgFiRPWNVJTcqClA0kq7tf8nzd9hlTY3Qo8kGEmU_aem_7kJGC2zQL23QFOOFJj56Ag target=_blankhttps://forum.eaeunion.org/participants//a։/p