ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

44-օրյա պատերազմից անհետացած զենքի մեծ քանակ կա. Փաշինյան

0

p bԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/./b Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։/pp Նրա խոսքով՝ այս թեմայի շուրջ Անվտանգության խորհրդում քննարկումներ են եղել։/pp «Ես նաև այդ թեմայով հանձնարարականներ եմ տվել Ներքին գործերի նախարարին, որ մենք ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունները վերանայենք, որովհետև մեր աշխատած մեթոդաբանություններն այլևս չեն համապատասխանում մարտահրավերներին»,- նշել է նա։/pp Փաշինյանը կարծում է, որ նոր մեթոդների կիրառությամբ հնարավոր կլինի զենք-զինամթերք հայտնաբերել։/pp «Պետք է արձանագրել, որ երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը։ Նախկինում մենք քննարկել ենք՝ այստեղ, իրականում, ընտրության հարց կա։ Չեմ կարծում՝ պարզ, միանշանակ հարց է. օրինական զենքը ինչքանո՞վ պետք է հանդուրժելի լինի մեզ համար, և այստեղ կան հայեցակարգային մոտեցումներ, որը հարց է, որ պետք է քննարկել»,- հայտնեց Փաշինյանը։/p