ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30

Առանց թույլտվության ՀՀ-ից ԵԱՏՄ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքներ արտահանելիս կսահմանվի պատասխանատվություն՝ ապրանքի արժեքի 50 %-ի չափով

0

p bԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. /bՀայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում կսահմանվեն պատասխանատվության նորմեր։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից։/pp Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ երկրների մասով ցամաքային փոխադրումների դեպքում գործում է տարանցիկ հայտարարագրման համակարգ, իսկ երրորդ երկրներ արտահանելիս բոլոր դեպքերում առկա է հայտարարագրման ընթացակարգ: Մինչդեռ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում չունենք հայտարարագրման ընթացակարգ եւ պատասխանատվության միջոցներ: Այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունը:/pp Կսահմանվի պատասխանատվություն արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց 500.000 դրամից ոչ ավելի՝ իրավախախտման կատարման պահին առկա ապրանքի առկայության դեպքում նաեւ դրա բռնագրավմամբ:/pp Հարցուպատասխանի ընթացքում հիմնական զեկուցողը մանրամասնել է, թե որ ապրանքների մասին է խոսքը: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են դառնալ երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ: Սահմանվելnbsp; է նաեւ, որ երկակի նշանակության ապրանքների համար գործող թույլատվական համակարգը գործում է նաեւ այս տեսակի ապրանքների համար:/pp Տնտեսական հարցերի մշտական հանձնաժղովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Կարեն Համբարձումյանը:/p