ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Արայիկ Հարությունյանն ինձ ասել է, որ ճնշումների ներքո ստիպված է հրաժարական տալ. Ալեն Սիմոնյան

0

p bԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/.nbsp;/bԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցին՝ նշելով, որ նա ևս տեղյակ է եղել նախագահի հրաժարականից։/pp «Արայիկ Հարությունյանն ինձ ասել է, որ ճնշումների ներքո ստիպված է հրաժարական տալ, մենք մի քանի անգամ հեռախոսազրույց ենք ունեցել և նույնիսկ ասել է՝ կարող է մի օր արթնանաք, տեսնեք ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են»,- նշեց Սիմոնյանը։/pp Նա նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հարցին./pp «Երբ ԼՂ իշխանությունները որոշում էին կայացնում և մեզ զանգում էին, վերջին մի քանի ժամվա ընթացքումnbsp;ասում , որ, գիտեք ինչ, սենց որոշում ենք կայացրել, և իրենք են գտնվում այդ տարածքում, ՀՀ իշխանությունները որևիցէ բան այլևս անել չեն կարող: Իրենք տեղյակ են պահել արդեն ընդունված որոշման մասին»,- նշեց Սիմոնյանը։/pp Նրա խոսքով՝ եղել է ոչ թե քննարկում, այլ որոշման մասին տեղյակ են պահել։/pp «Մեր կողմից մի պահանջ է եղել, որ տեքստի մեջ Հայաստանի հետ կապված հիշատակում, որը վերաբերվել է մի բանի, որն իրողության հետ կապ չի ունեցել, մենք պահանջել ենք տեսքտից դուրս հանել»,-ասաց Սիմոնյանը՝ չհստակեցնելով, թե խոսքն ինչ պահանջի մասին է։/p