Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է. ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահը՝ ԵՄ առաքելության վերաբերյալ ՌԴ դեսպանի խոսքերի մասին
p bԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. /bՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մեկնաբանել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքերն այն մասին, որ «ԵՄ առաքելությունը Հայաստանում չի պաշտպանում պետության սահմանները,.. այլ զբաղվում է հետախուզական տվյալներ հավաքելով Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ»։/pp «Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է։ Նա շատ սխալ պատկերացում ունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին։ Եվ ընդհանրապես, ոչ բոլոր օտարերկրյա առաքելություններն են զբաղվում հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Եղոյանը։/pp Հիշեցնենք, որ երեկ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ԵՄ առաքելությունը, որը գործում է հայ-ադրբեջանական սահմանին, մոնիտորինգի անվան տակ հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանին, Ադրբեջանին և Իրանին հակազդելու համար։/p