Հայաստանում պարենային ապրանքներն օգոստոսին թանկացել են 1%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ էժանացել 0,2%-ով
p bԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/./b Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024 թվականի հուլիսին, 2023 թվականի հուլիսի համեմատ, աճել են 1%-ով, իսկ ամսվա կտրվածքով` նվազել 0,2%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։/pp Հացաբուլկեղենը և հացահատիկային ապրանքներն օգոստոսին մեկ տարվա կտրվածքով էժանացել են 1,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,1%-ով։ Միաժամանակ ալյուրը օգոստոսին էժանացել է 1%-ով (ամսվա կտրվածքով աճել է 0,2%-ով), բլղուրը՝ 0,7%-ով (0,4%-ով աճ), իսկ ոսպը թանկացել է 9,2%-ով (աճը՝ 0.8%):/pp Միսը մեկ տարվա կտրվածքով օգոստոսին նվազել է 2,4%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,3%-ով։ Միաժամանակ խոզի միսն օգոստոսին տարեկան կտրվածքով էժանացել է 6,8%-ով (ամսվա ընթացքում անկումը՝ 0,4%), տավարի միսը` 1,8%-ով (անկումը՝ 0,6%), թռչնամիսը` 5,5%-ով (աճը՝ 0.1%): Իսկ գառան միսն օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, թանկացել է 2,6%-ով (անկումը՝ 0,1%)։/pp Ձկան և ծովամթերքի գները 2024 թվականի օգոստոսին, 2023 թվականի օգոստոսի համեմատ, նվազել են 5,3%-ով, իսկ նույն տարվա հուլիսին՝ 0,1%-ով։/pp «Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում օգոստոսին մեկ տարվա կտրվածքով գները նվազել են 0.4%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.3%-ով։ Միաժամանակ օգոստոսին պանիրը մեկ տարվա ընթացքում էժանացել է 6,9%-ով (ամսվա ընթացքում անկումը` 0,8%), թարմ կաթը` 1,9%-ով (անկումը՝ 0,9%), իսկ թթվասերը թանկացել է 0,7%-ով (ամսվա ընթացքում աճը՝ 0,4%)։ Իսկ ձուն օգոստոսին տարեկան կտրվածքով թանկացել է 8,3%-ով (աճը՝ 0,1%)։/pp «Յուղեր և ճարպեր» խմբի ապրանքներն օգոստոսին տարեկան կտրվածքով էժանացել են 3%-ով, իսկ ամսվա կտրվածքով թանկացել են 1,1%-ով։ Միաժամանակ մարգարինն էժանացել է 16,9%-ով (ամսվա ընթացքում անկումը՝ 0,3%), կարագը՝ 0,7%-ով (աճը՝ 1,2%), իսկ բուսայուղը՝ 6,3%-ով (աճը՝ 1,3%)։/pp Օգոստոսին մրգի գները մեկ տարվա կտրվածքով թանկացել են 8,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ էժանացել 6%-ով։/pp «Բանջարեղեն» խմբում օգոստոսին տարեկան կտրվածքով գներն աճել են 15%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 3.6%-ով։/pp «Շաքարավազ, մրգային խյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն» խմբում օգոստոսին գների աճը տարվա կտրվածքով կազմել է 2.9%, իսկ ամսվա կտրվածքով՝ 1.2%: Միաժամանակ շաքարավազը և շաքարն օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, թանկացել են 2,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով` 1,7%-ով։ Շոկոլադն օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, թանկացել է 3,9%-ով (ամսվա կտրվածքով՝ 1,7%-ով)։/pp «Սուրճ, թեյ և կակաո» խմբում այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, գներն աճել են 8%-ով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 0.4%-ով։ Օգոստոսին սուրճը մեկ տարվա կտրվածքով թանկացել է 8,8%-ով (ամսվա կտրվածքով աճը՝ 0,5%), կակաոն՝ 3,6%-ով (աճը՝ 0,8%)։/pp Հանքային կամ աղբյուրի ջրի, ինչպես նաև շշալցված խմելու ջրի գինը հուլիսին աճել է 1.9%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.6%-ով։/pp Ալկոհոլային արտադրանքն օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, թանկացել է 7,7%-ով (ամսվա կտրվածքով աճը՝ 0,8%): Միաժամանակ օղին օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, թանկացել է 10,9%-ով (ամսվա կտրվածքով աճը՝ 1%), գինին էժանացել է 1,7%-ով (աճը՝ 0,1%), իսկ գարեջուրը թանկացել է 4,4%-ով (ամսվա կտրվածքով՝ 0,6%)։/pp Ծխախոտային արտադրանքը օգոստոսին տարեկան կտրվածքով թանկացել է 1.4%-ով (ամսվա կտրվածքով անկումը` 0.1%)։/pp Այլ խմբերում չընդգրկված պարենային ապրանքները 2024 թվականի օգոստոսին, 2023 թվականի օգոստոսի համեմատ, էժանացել են 3,3%-ով, իսկ նույն տարվա հուլիսի համեմատ՝ 0,1%-ով։/pp Միաժամանակ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի օգոստոսին, 2023 թվականի օգոստոսի համեմատ, գները նվազել են 1,6 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 0,6 տոկոսով։/pp Հայաստանում 2024 թվականի օգոստոսին, 2023 թվականի օգոստոսի համեմատ, գրանցվել է 1.3% գնաճ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.1%։/p