ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

Գյուղատնտեսության ոլորտում 20 տարի առաջվա գիտելիքն արդեն հնացած է, թանգարային նմուշ է. Փաշինյան

0

p bԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. /bԱյսօր կառավարության նիստում ընդունվեց որոշում, ըստ որի Ագրարային համալսարանի որոշ ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներ կրթաթոշակ կստանան:/pp Փաշինյանը նշեց, որ առաջնային է կրթաթոշակների արդյունքում մասնագետներ ստանալը։/pp «Մենք չենք կարող մեզ թույլ տալ պետբյուջեի միջոցները ծախսել, արդյունքում ձևավորել նոր խումբ, ով ասում է՝ բարձրագույն կրթության դիպլոմը ձեռքս, նույնիսկ՝ 2-ը, չեմ կարողանում աշխատանք գտնել։ Մենք պետք է հասկանանք, որ այս նախադասության մեջ ինչ-որ բան էն չի, որովհետև դեպքերի 90 և ավել տոկոսում այդպես չի կարող լինել, ուրեմն պրոբլեմ կա»,- հայտարարեց Փաշինյանը։/pp Փաշինյանը համոզված է՝ ՀՀ-ում հնարավոր է աշխատանք գտնել։/pp «Պետք է համոզվել, երբ կրթաթոշակները նշանակում են՝ մասնագետներ են, ում գիտելիքները պետք է պրակտիկ կյանքում կիրառել։ Ընդ որում պետք է նայենք նաև Ագրարային համալսարանի ծրագրերին՝ ինչքանով են դրանք համընկնում այսօրվա կարիքների տրամաբանության ու պահանջարկի հետ, որովհետև հատկապես գյուղատնտեսության ոլորտում, էն գիտելիքը որ կար 20 տարի առաջ, առնվազն զգալի մասով արդեն հնացած է, ընդամենը թանգարային նմուշ է՝ միայն ընթերցանության համար հետաքրքիր նյութ կարող է լինել»,- ասաց նա։/pp Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունը մեծ տեմպերով փոխվում է, ուստի 15-20 տարի առաջ գոյություն ունեցած գյուղատնտեսությունը 5 տարի հետո այլևս հնարավորություն չի ունենա մրցունակ լինել։/pp «Մենք այս տրամաբանությունն անպայման պետք է պահպանենք, որպեսզի ծրագիրը, որն ուսուցանվում է Ագրարային համալսարանում, պետք է լինի մրցունակ և պատշաճ»,- ընդգծեց Փաշինյանը։/p