ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2024

Ինչպես օգտվել MyTAX բջջային հավելվածից. 10 քայլ

0

p bԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/./b ՊԵԿ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները։ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։/pp Պետական եկամուտների կոմիտեն առանձնացրելnbsp;a href=https://www.src.am/storage/File_Link_Uploade/My%20tax%20%D5%A2%D5%BB%D5%BB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81_66d802cf06c73.pdf target=_blank10 պարզ քայլ/a՝nbsp;ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX բջջային հավելվածում, գեներացնեն և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։/pp Քայլ 1br Ներբեռնել հավելվածըbr Եթե անհատ տաքսի վարորդ եք, ապա ՊԵԿ համակարգին միանալու և էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու համար պետք է ներբեռնեք MyTAX հավելվածը Apple App Store-ից՝nbsp;a href=https://apps.apple.com/am/app/my-tax-armenia/id6633438781 target=_blankiOS-ի համար/anbsp;և Google Play Store-ից Android-ի համար։/pp Քայլ 2br Մուտք գործել համակարգbr ՀՀ քաղաքացիները հավելված մուտք գործելու համար պետք է սեղմեն «ՀՀ քաղաքացի» կոճակը և մուտք գործեն «Ես եմ» համակարգի միջոցով, իսկ օտարերկրյա քաղաքացիները պետք է սեղմեն «Օտարերկրացի» կոճակը, ապա մուտք գործեն ՀՎՀՀ-ով և օգտվողի անուն-գաղտանաբառով։/pp Քայլ 3br Ընտրել մուտքի տարբերակըbr «Ես եմ» համակարգի միջոցով մուտք գործելու համար անհրաժեշտ է համաձայնություն տալ համակարգի պայմաններին, սեղմել մուտք «Ես եմ» համակարգի միջոցով կոճակը և ընտրել նույնականացման տեսակը՝ բջջային նույնականացման քարտ։/pp Քայլ 4br Անցնել նույնականացումbr Մուտքագրեք հեռախոսահամարը, որի համար նախապես ակտիվացրել եք բջջային նույնականացման ծառայությունը։ Սեղմեք «Մուտք» կոճակը, որից հետո մուտքը հաստատելու համար անմիջապես Ձեր հեռախոսին կստանաք հաղորդագրություն, որտեղ պետք է հավաքել PIN կոդը։/pp Քայլ 5br Ակտիվացնել մուտքըbr Հետագայում հավելված մուտք գործելու համար բջջային նույնականացման գործընթացը կրկին չանցնելու համար կարող եք հավելվածում սահմանել PIN ծածկագիր կամ օգտվել բիոմետրիկ կամ կենսաչափական նույնականացումից։/pp Քայլ 6br Ստանալ ՀՎՀՀbr Տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով ՀՎՀՀ։ Այն կարող եք ստանալ հենց նույն հավելվածի միջոցով՝ առանց որևէ դիմում ներկայացնելու։ Պարզապես, գլխավոր էջից սեղմեք «Տաքսի ծառայություն» կոճակը, ապա բացված պատուհանում՝ «Ստանալ» կոճակը։ Վերջ, Դուք ունեք ՀՎՀՀ։/pp Քայլ 7br Ավելացնել մեքենաbr «Տաքսի ծառայություն» էջում սեղմեք «Իմ մեքենա» կոճակը և մուտքագրեք այն մեքենայի պետհամարանիշը և հաշվառման վկայագիրը, որով մատուցում եք տաքսի ծառայություն։ Նույն մեքենայով հաջորդ անգամ պատվերներ կատարելիս այլևս կարիք չի լինի կրկնել այս գործողությունը։/pp Քայլ 8br Ձևավորել ՀԴՄ կտրոնbr Տաքսի ծառայության յուրաքանչյուր պատվերն ավարտելուց հետո անհրաժեշտ է «Տաքսի ծառայություն» էջում սեղմել «Ստեղծել նոր կտրոն» կոճակը՝ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն ձևավորելու և պատվիրատուին այն տրամադրելու համար։/pp Քայլ 9br Գեներացնել ՀԴՄ կտրոնbr Հաջորդիվ պետք է գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը, որի գործընթացը շատ պարզ է․ պետք է մուտքագրել գումարը, ընտրել վճարման տեսակը՝ կանխիկ կամ անկանխիկ և սեղմել «Հաստատել» կոճակը։/pp Քայլ 10br Ուղարկել ՀԴՄ կտրոնըbr Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը գեներացնելուց հետո այն կարող եք փոխանցել պատվիրատուին՝ իր նախընտրած առցանց տարբերակներից որևէ մեկով՝ էլեկտրոնային փոստ, Viber, WhatsApp և այլ հավելվածներ կամ սկանավորելով կտրոնի վրա առկա QR կոդը։/pp Վերջ, գործընթացն ավարտված է։br br/pp Հավելվածի «Տաքսի ծառայություն» էջում հնարավորություն ունեք տեսնելու Ձեր կողմից գեներացված բոլոր ՀԴՄ կտրոնները։ Հաջորդ պատվերների ժամանակ այս քայլերը նորից անցնելու կարիք չկա՝ գլխավոր էջում, պարզապես, սեղմեք «Նոր կտրոն» կոճակը և գեներացրեք կտրոնը՝ լրացնելով պահանջվող տվյալները։/pp Քայլ առ քայլ ուղեցույցն՝nbsp;a href=https://www.src.am/storage/File_Link_Uploade/My%20tax%20%D5%A2%D5%BB%D5%BB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81_66d802cf06c73.pdf target=_blankայստեղ։/a/p