Ստորագրվել է Ադրբեջանի հետ սահմանազատման Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը. ԱԳՆ
p bԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/ԱՌԿԱ/. /bՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը:/pp «2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:/pp 2024 թվականի օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը համապատասխան կերպով ստորագրվել է: Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։/pp bՀայաստանի և Ադրբեջանի միջև պետականnbsp;սահմանիnbsp;ձևավորմանnbsp;մասին /b/p b /bp Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:nbsp;Հանդիպման արդյունքում երկու կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։/pp Մայիսի 24-ից ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:/pp Կողմերը համաձայնության են եկել, որ սահմանազատման գործընթացը հիմնված կլինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Այս հիմնական սկզբունքը կարձանագրվի հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագծում: Այս փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 30-ին։/p