Երեւանն ու Բաքուն ստորագրել են հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը
«2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:
Հայաստանը եւ Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: