ru24.pro
Новости по-русски
Август
2024

Միջազգային առաքանիում հայտնաբերվել է 233 գրամ ափիոն․ այն փորձել են ուղարկել Ավստրալիա (ՎԻԴԵՈ)

0

p bԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, հայտնում են ՊԵԿ–ից։nbsp;/pp Օրերս ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ ՄԴՊ վարչություն տվյալներ էին ստացվել, որ ԻԻՀ քաղաքացին մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել թմրամիջոց և պատրաստվում է այն ուղարկել Ավստրալիա։nbsp;/pp Իրացնելով ստացված տվյալները` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության Կապան քաղաքում գտնվող բաժանմունքներից մեկում զննման են ենթարկել «ՀայՓոստ»-ի միջոցով ԻԻՀ քաղաքացի Ս․Յ․-ի անունից Հ․Ի․-ի անվամբ Ավստրալիա առաքվող միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է 2 կաշվեպատ պայուսակ: Նշված պայուսակների պատերի մեջ՝ հատուկ թաքստոցներում, եղել են ընդհանուր 233 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն մածուցիկ և կոշտ զանգվածներ:nbsp;/pp ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ և 34-399-րդ հոդվածների հատկանիշներով կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, որի շրջանակում, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված բաժանմունքի մոտից ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացին։nbsp;/pp Ձերբակալված անձը կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է։nbsp;/pp Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։/pp br iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/XacrLOWx56A?si=f59CwQgQeMp_8fY3 title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/p