Դատախազությունը Գյումրու նախկին քաղաքապետից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
p bԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/ԱՌԿԱ/.nbsp;/bՀակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հայտնում է ՀՀ դատախազությունը։/pp Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետությանnbsp; բռնագանձել՝/pul type=disc li17 անշարժ գույք./li li1 տրանսպորտային միջոց./li li2 իրավաբանական անձանցում մասնակցություն./li li4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ./li li218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:/li/ul