Փաշինյանն անդրադարձել է արտաքին առաջնահերթություններին եւ մարտահրավերներին
Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովին հանդես է եկել ելույթով՝ կարեւորելով նրանց առանցքային դերն ու նշանակությունը։ Նա անդրադարձել է նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ մարտահրավերներին:
Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ: