ru24.pro
Новости по-русски
Август
2024

«Թեւեր» ծրագիրը կաջակցի նաեւ Գյումրիում ապաստանած արցախցիներին

0

Գործակալությունից հայտնել են, որ ծրագրի նպատակն է արտթերապիաների, սպորտի եւ ոչ ֆորմալ կրթության միջոցով վերականգնել արցախցի երեխաների ու դեռահասների ֆիզիկական, հոգեբանական եւ մտավոր ռեսուրսները, նպաստել նոր բնակավայրում նրանց ադապտացմանն ու ինտեգրմանը։

Առաջիկա երեք ամսում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Գյումրու համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ «թեւեր» կտա ավելի քան 40 արցախցի երեխայի եւ նրանց ծնողներին։ Ծրագիրը բաց է նաեւ Շիրակի մարզում ապաստանած շուրջ 4000 արցախցի երեխաների եւ նրանց ընտանիքների համար։

«2023 թվականի նոյեմբերին սկսեցինք ծրագիրը Դիլիջանում՝ «թեւեր» պարգեւելով  150 երեխայի եւ նրանց ծնողներին։ Իսկ այսօր խորհրդանշական է «Թեւեր-Գյումրի» ծրագրի մեկնարկն ազդարարել Գյումրու Բարեկամության այգում, որը վերակառուցվում է մեր կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ։ Թեպետ Ռուբենն այսօր անօրեն կերպով պահվում է Բաքվի բանտում, նրա բարեգործական առաքելությունը շարունակվում է՝ հույս եւ լույս պարգեւելով հարյուրավոր մարդկանց։ Առաջիկայում նախատեսում ենք ծրագիրը սկսել Սյունիքում։ Մեր նպատակն է «Թեւեր»-ը հասանելի դարձնել Հայաստանում գտնվող բոլոր արցախցիներին»,- ասել է ծրագրի համակարգող Սոնա Հովհաննիսյանը։

Ծրագիրն առաջարկում է նաեւ ընտանիքների հոգեբանական ապաքինում՝ անհատական եւ խմբակային թերապիաների օգնությամբ, ինչպես նաեւ սոցիալական ինտեգրում ու նոր բնակավայրի հետ ծանոթություն՝ ճանաչողական էքսկուրսիաների միջոցով։