ru24.pro
Новости по-русски
Август
2024

Երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքում վնասվել 82 շենք–շինություն, դպրոց, մանկապարտեզ և եկեղեցի

0

p bԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց օգոստոսի 12–ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում։/pp Հիշեցնենք, որ nbsp;օգոստոսի 12–ին տեղական ժամանակով ժամը 02:02-ին Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք տեղի էր ունեցել երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։nbsp;/pp Ինչպես նշեց Սարգսյանն ասուլիսի ժամանակ, օգոստոսի 12–ին Երանոսում գրանցված երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է համատեղ հանձնաժողով՝ Փրկարար ծառայության աշխատակիցների մասնակցությամբ։/pp «Երկրաշարժից հետո Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների և վնասների հետ։ Այս պահին դրությամբ Երանոսում ուսումնասիրությունների արդյունքում արձանագրություններ են կազմվել 82 շենք–շինությունների վերաբերյալ, դրանք բնակելի տներ են և կից շինություններ», – ասաց Սարգսյանը։/pp Նրա խոսքով, Երանոս գյուղում 56 տների պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել և ընկել են քարեր, 22 շենք–շինություններում, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին և Ծովասար բնակավայրի 2 տան պատերին առկա են եղել ճաքեր, Ծակքար բնակավայրի դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և Մշակույթի տան պատերին առկա են ճաքեր։/pp «Հիմնական ուսումնասիրություններն անցկացվել են Երանոսում, բայց կան տեղեկություններ, որ հարակից բնակավայրերում նույնպես կան վնասներ, ուսումնասիրությունները շարունակվում են», – ասաց Սարգսյանը։/p