Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆ
p bԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/./bbnbsp;/bԵրևանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում, այս մասին a target=_blank href=http://www.azatutyun.am/a/minski-khmbi-hartsy-karogh-e-ditarkvel-khaghaghutyan-paymanagri-knkman-hamatekstum-hh-agn/33079675.html«Ազատության»/a հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։/pp «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Արտգործնախարարությունից՝ արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտափոխվի և Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։/pp Այս հարցերին Արտգործնախարարությունը մեկ նախադասությամբ է պատասխանել./pp «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։/pp Նշենք, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման համարnbsp;պահանջել էր Հայաստանից փոխել Սահմանադրությունը և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:/p