Տնտեսվարողներին բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցումը բացառված է. Փաշինյան
p bԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/./bnbsp;Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տավուշի և Լոռվա մարզերում տնտեսվարողներին առանց փաստաթղթերի աջակցություն ցուցաբերելուն։/pp Նրա համոզմամբ՝ անհնար է փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձևակերպում չունի։/pp «Դա բացառված բան է։ Կներեք, ամենայն հարգանքով։ Մենք վեց տարի է՝ խնդրում, աղաչում ենք, ասում ենք՝ ժողովուրդ ջան, օրենքով սահմանված ձևով հաշվառեք»,- ընդգծել է նա։/pp Ըստ Փաշինյանի՝ տնտեսվարողներին բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցումը բացառված է։/pp «Եկեք պայմանավորվենք։ Ամենայն հարգանքով՝ ես բացառում եմ, որևէ մեկը թող էդպիսի ակնկալիք չունենա, որ գա, ասի՝ «հորս արև, պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել»։ Բացառում եմ, ուղղակի չի կարող լինել դա»,- հավելել է վարչապետը։/pp Նշենք, որ կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը:/p