ru24.pro
Новости по-русски
Август
2024

Շանտաժի տարրեր եմ նկատում. Բադասյանը չի ցանկանում հանդիպել Միրաքյանին

0

p bԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/. /b«Մանթաշյանցի» հետ մենք հանդիպում ենք, որովհետև «Մանթաշյանցի» տարբեր տնտեսվարողներ մեր ոլորտային հանդիպումների ժամանակ ներկա են եղել, իրենց հետ հանդիպել ենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։/pp «Եթե որևէ տնտեսվարող կարծում է, որ չի հանդիպել ու հանդիպման կարիք ունի, կարող է ուղիղ դիմել և հանդիպել»,- հավելել է նա։/pp a target=_blank href=/am/news/business/PEK_y_planavorum_e_tarin/Հիշեցնենք,/a որ «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը գրել էր, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել։/pp Լրագրողի հարցին, թե արդյո՞ք կհանդիպի Վահրամ Միրաքյանի հետ, Բադասյանը բացասական պատասխան է տվել։/pp «Կոնկրետ իր հետ՝ ոչ, որովհետև շանտաժի տարրեր եմ նկատում։ Շանտաժ անելու համար շատ անհաջող թիրախ են ընտրել։ Կոնկրետ էս գործելաոճն ինձ դուր չի գալիս՝ կքննադատեն, կգրեն իրականության հետ կապ չունեցող բաներ, կփորձեն օրակարգը առաջ բրդել»,- նշել է ՊԵԿ նախագահը։/pp Բադասյանի փոխանցմամբ՝ հանդիպման չգնալու պատճառը եղել է Միրաքյանի հետ կայացած առաջին հանդիպումը։/pp «Ես մի անգամ իր հետ հանդիպել եմ։ Այդ հանդիպումը շատ տարօրինակ ընթացք է ունեցել, ես չեմ ցանկացել շարունակել հանդիպումների շարքը՝ այդ հանդիպման պատճառով։ Ես չեմ ուզում իր հտ հանդիպել՝ մեր առաջին հանդիպման արդյունքներով»,- ընդգծել է նա։/p