ru24.pro
Новости по-русски
Август
2024

Պաշտոնատար անձը 1 մլն դրամ կաշառք է ստացել

0

p bԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/ԱՌԿԱ/.nbsp;/bՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքիnbsp;տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:nbsp;Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։/pp Մասնավորապես՝ Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում 2023 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել, որոնց ընթացքում հայտնաբերված խախտումների մասին Ք. Ա.-ն տեղեկացրել է ԲԿ փոխտնօրենին: Այնուհետև, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հիշյալ բուժհաստատության գլխավոր բժշկի օգտին թողտվության, ինչպես նաև ապօրինի անգործության, այն է՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար, Ք. Ա.-ն փոխտնօրենի միջոցով նրանից պահանջել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:/pp Ընդունելով կաշառք տալու առաջարկը՝ ԲԿ գլխավոր բժիշկը 2023 թվականի հուլիսի 27-ին և 31-ին կաշառքի գումարը փոխտնօրենի միջոցով մաս-մաս փոխանցել է պաշտոնատար անձ Ք. Ա.- ին:/pp Դրանից հետոnbsp;nbsp;Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում իրականացված ստուգման վերաբերյալ կազմված ակտով արձանագրվել է, որ ստուգման ընթացքում բժշկական օգնության և սպասարկման ոլորտում խախտումներ չեն հայտնաբերվել:/pp Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ք. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով: Պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տված ԲԿ գլխավոր բժշկի և կաշառքի միջնորդություն կատարած ԲԿ փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել՝ գործուն զղջալու հիմքով:/pp Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:nbsp;/pp Ծանուցում.nbsp;nbsp;հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:/p