ru24.pro
Новости по-русски
Август
2024

ԱՆ․ Հայաստանում կապիկի ծաղկի դեպք չի գրանցվել, հետագայում տարածման ռիսկը ցածր է

0

p bԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։nbsp;nbsp;/pp Օգոստոսի 14-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպքերի աճով, ինչպես նաև` սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսի նոր շճախմբի տարածմամբ:nbsp;/pp bԻ՞նչ է «Կապիկի ծաղիկը»nbsp;/b/pp Այն վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի որոշ երկրներում:nbsp;/pp Վիրուսը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելուց, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝ մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով:nbsp;/pp Գաղտնի շրջանը 5-21 օր է, ախտանշանները` տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:nbsp;/pp Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, որը սկսվում է դեմքի շրջանից, ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:nbsp;/pp Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում, շատերը վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը 0-11%):nbsp;/pp Ապացուցվել է, որ նախկինում բնական ծաղիկի դեմ կատարված պատվաստումը 85%-ով արդյունավետ է նաև «Կապիկի ծաղիկ» հիվանդության համար։ Ներկայումս ԱՀԿ-ի կողմից հաստատված երկու պատվաստանյութ օգտագործվում է այս հիվանդության դեմ:nbsp;/pp bԻնչպե՞ս կանխարգելել/b/pp/pul li Լինել իրազեկված/li liՊահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները/li liԲացառել ցանավորում ունեցող անձանց հետ շփումը/li liԱֆրիկա ճամփորդելիս կամ այնտեղից վերադարձած անձի հետ շփումից հետո մաշկի ցանավորման և այլ ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել վարակաբանի:/li/ulp/p