Մեկնարկել է «Մուտք դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթը
ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերութան նախարարությունը «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարել է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ։
Նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով։ Ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը եւ (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 290 միլիոն դրամ է։ Այն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջեւ՝ յուրաքանչյուրին մինչեւ 10 միլիոն դրամ:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչեւ սեպտեմբերի 16-ը՝ ժամը 16:00-ն, այստեղ:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են այստեղ։ Մրցույթի ծածկագիրն է ԲՏԱՆ-ԴՄ-2024/05: