Հայաստանը ԵԱՏՄ երկրների հետ կհամագործակցի եղանակի կանխատեսման ոլորտում
p bԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/.nbsp;/bՀայաստանի կառավարությունը այսօր հերթական նիստում հավանություն է տվել եղանակի կանխատեսման և օդերևութաբանական ծառայությունների ոլորտում ԵՏՀ անդամ երկրների լիազոր մարմինների հետ վարչական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։nbsp;/pp Համաձայնագրի հիմնական նպատակը ԵԱՏՄ տնտեսական միության միասնական շուկայի եղանակի կանխատեսման և օդերևութաբանական ծառայությունների ոլորտին առնչվող համապատասխան տեղեկատվության փոխանակումն է և տեղեկատվության ազատ հասանելիության առկայությունը։nbsp;/pp Դա թույլ կտա համաձայնագրի կողմերի միջև բարձրացնել տեղեկատվության փոխանակման հուսալիության մակարդակը (ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Բելառուսի Հանրապետության բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարություն, Ղազախստանի Հանրապետության բնապահպանության և բնական պաշարների նախարարություն, Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն և Ռուսաստանի Դաշնության հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի դաշնային ծառայությունը) և կնպաստի տեղեկատվության փոխանակման կառույցի բարելավմանը:nbsp;/pp Համաձայնագրի կնքմամբ սահմանվում է նաև կողմերի և հիդրոօդերեւութաբանական ծառայությունների միջև տեղեկատվության տեղադրման, փոխանակման և տրամադրման, ինչպես նաև այդ ծառայությունների միջև վարչական համագործակցության ամրապնդման կարգը։/p