ՊԵԿ․ 2025 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները
p
bԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի օրենսդրական փոփոխությունները։
/p
p
Մասնավորապես, Հարկային օրենսգրքով (հոդված 160) սահմանվել է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների մասով եկամտային հարկը չի վերադարձվում․
/p
ul type=disc
li2027 թվականի հունվարի 1-իցnbsp;հետոnbsp;ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու էnbsp;Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքիnbsp;մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,br
nbsp;/li
li2029 թվականի հունվարի 1-ից հետոnbsp;ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է վերը չնշված՝nbsp;Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի,nbsp;մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի։/li
/ul
p
Օրենքի փոփոխությամբ սահմանվել է նաև, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեքային վարկի վարկառուին, նաև առկայության դեպքում՝ համավարկառուներին, վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարըnbsp;յուրաքանչյուր եռամսյակի համարnbsp;չի կարող գերազանցել 750 հազար դրամը:
/p
p
Կոմիտեն նաև հիշեցնում է՝ եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում, ապաnbsp;2025 թվականի հունվարի 1-իցnbsp;հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով ևս եկամտային հարկը չի վերադարձվելու։ Նշված սահմանափակումը չի կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ։
/p