ru24.pro
Новости по-русски
Август
2024

OpenAI-ի համահիմնադիր Ջոն Շուլմանը կմիանա մրցակից Anthropic-ին

0

OpenAI-ի հիմնադիրներ եւ ChatGPT չաթբոտի հիմնական ծրագրավորողներից մեկը՝ Ջոն Շուլմանը, լքել է ընկերությունը եւ կմիանա մրցակից Anthropic-ին:

Այս մասին գրում է Financial Times-ը։ Anthropic-ում Շուլմանը նախատեսում է աշխատել AI-ի հավասարեցման վրա, հետազոտություն, որի նպատակն է «ապահովել, որ AI-ն համապատասխանի մարդկային արժեքներին»: Նա նշել է, որ ցանկանում է վերադառնալ ավելի «գործնական տեխնիկական աշխատանքի»։

Բացի այդ, ընկերության մեկ այլ համահիմնադիր Գրեգ Բրոքմանը արձակուրդ կգնա մինչեւ 2024 թվականի վերջ։ X-ում նա գրել է, որ ինը տարի առաջ OpenAI-ի հիմնադրումից հետո առաջին անգամ ընդմիջում է անելու:

Շուլմանի հեռանալը հաջորդել է OpenAI-ի մեկ այլ համահիմնադրի՝ Իլյա Սուցկվերի հեռանալուն 2024 թվականի մայիսին, նշում է FT-ն։ Վերջինս եւ իր գործընկերները ստեղծեցին Safe Superintelligence ընկերությունը՝ «անվտանգ գերբանականություն» զարգացնելու համար։

2024 թվականի փետրվարին AI հետազոտող Անդրեյ Կարպատին նույնպես լքել է OpenAI-ը: Այդ ժամանակ նա ասաց, որ զբաղվելու է անձնական նախագծերով։

Anthropic-ը հիմնադրվել է 2021 թվականին OpenAI-ի նախկին հետազոտական տնօրեն Դարիո Ամոդեի կողմից՝ նախագիծը լքած այլ աշխատակիցների հետ միասին:

Ընկերությունը մշակում է ChatGPT-ի անալոգ Claude-ը: