ru24.pro
Новости по-русски
Август
2024

Հայաստանում պարենային ապրանքները հուլիսին տարվա կտրվածքով թանկացել են 0,7%-ով, իսկ ամսվա կտրվածքով` էժանացել 1,3%-ով

0

p bԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./ԱՌԿԱ/. /bՊարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024 թվականի հուլիսին, 2023 թվականի հունիսի համեմատ, աճել են 0,7%-ով, իսկ ամսվա կտրվածքով` նվազել 1,3%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։/pp Հուլիսին հացաբուլկեղենի և հատիկեղենի գինը տարվա կտրվածքով նվազել է 1,8%-ով, իսկ ամսվա կտրվածքով աճել է 0,5%-ով։/pp Միևնույն ժամանակ, հուլիսին` տարեկան կտրվածքով, հնդկաձավարն էժանացել է 14,5%-ով (ամսվա կտրվածքով անկումը՝ 0,8%), հաճարը՝ 7,9%-ով (անկումը՝ 0,2%), ոլոռը՝ 7,5%-ով (անկումը՝ 1%), ձավարը՝ 7% (անկումը՝ 0,9%), մակարոնեղենը՝ 6,7% (անկումը՝ 0,1%), ալյուրը՝ 3,6% (անկումը՝ 1,1%), հացը՝ 0,4% (անկումը`0,4%-ով)։ Ոսպը թանկացել է 6,8%-ով (մեկ ամսում անկումը՝ 0,7%), լոբին՝ 1,6%-ով (անկումը՝ 0,9%), բրինձը՝ 1,4%-ով (աճը՝ 0,2%)։/pp Հուլիսին մսի գինը մեկ տարվա կտրվածքով նվազել է 2,2%-ով, մեկ ամսվա ընթացքում գինը չի փոխվել։ Միաժամանակ, տարեկան կտրվածքով խոզի միսը հուլիսին էժանացել է 5,8%-ով (ամսվա ընթացքում աճը` 0,7%), տավարի միսը` 1,5%-ով (անկումը` 0,4%), թռչնամիսը` 5%-ով (անկումը` 1,5%)։ Իսկ գառան միսը հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, թանկացել է 2,1%-ով (ամսվա ընթացքում աճը՝ 0,1%)։/pp Ձկնամթերքի և ծովամթերքի գները 2024 թվականի հուլիսին, 2023 թվականի հուլիսի համեմատ, նվազել են 5,4%-ով, իսկ նույն տարվա հունիսի համեմատ՝ 1,4%-ով։ Իշխան տեսակի ձուկը հաշվետու ժամանակահատվածում էժանացել է 6,3%-ով (ամսվա կտրվածքով անկումը՝ 1,5%)։/pp «Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում գները հուլիսին մեկ տարվա կտրվածքով նվազել են 0,6%-ով, ամսվա կտրվածքով ևս նվազել են 0,6%-ով։ Միաժամանակ պանիրը հուլիսին մեկ տարվա կտրվածքով էժանացել է 7,2%-ով (ամսվա կտրվածքով անկումը՝ 1,7%-ով), թարմ կաթը՝ 1%-ով (անկումը՝ 0,5%)։ Իսկ ձուն հուլիսին տարեկան կտրվածքով թանկացել է 8,1%-ով (ամսվա կտրվածքով աճը՝ 0,9%)։/pp «Յուղեր և ճարպեր» խմբի ապրանքները հուլիսին տարեկան կտրվածքով էժանացել են 5,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով թանկացել`0,9%-ով։ Միաժամանակ մարգարինն էժանացել է 18,9%-ով (ամսվա ընթացքում անկումը՝ 0,3%), կարագը՝ 2,7%-ով (աճը՝ 1,4%), իսկ բուսայուղը՝ 8,3%-ով (աճը՝ 1,4%)։/pp Միրգը հուլիսին մեկ տարվա կտրվածքով թանկացել է 11,6%-ով, իսկ ամսվա կտրվածքով `էժանացել 3,6%-ով:/pp «Բանջարեղեն» խմբում հուլիսին տարեկան կտրվածքով գներն աճել են 14.3%-ով, իսկ ամսվա կտրվածքով`նվազել 7.7%-ով:/pp «2024 թվականի հուլիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, «Բանջարեղեն» և «Միրգ» խմբերում միջին կշռված գնանկումը կազմել է 6.12%: Այս խմբերը, որոնց տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում կազմում է 9,04%, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0,57 տոկոսային կետով»,- ասվում է հաշվետվության մեջ։/pp «Շաքարավազ, մրգային խյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն» խմբում հուլիսին գների աճը տարվա կտրվածքով կազմել է 0.5%, իսկ ամսվա կտրվածքով` 1.2%: Միաժամանակ շաքարը և շաքարավազը հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, էժանացել են 3,5%-ով, իսկ ամսական կտրվածքով` թանկացել 1,5%-ով. շոկոլադը հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, թանկացել է 1,8%-ով (ամսվա ընթացքում՝ նույնպես 1,8%-ով)։/pp «Սուրճ, թեյ և կակաո» խմբում այս տարվա հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, գներն աճել են 7,7%-ով, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 1,5%-ով։ Թեյը հուլիսին տարվա կտրվածքով թանկացել է 3,2%-ով (ամսվա ընթացքում աճը՝ 0,9%), սուրճը՝ 8,5%-ով (աճը՝ 1,6%), իսկ կակաոն՝ 1%-ով (աճը՝ 1,8%-ով)։/pp Հանքային կամ աղբյուրի ջրի, ինչպես նաև շշալցված խմելու ջրի գները հուլիսին տարվա կտրվածքով աճել են 1,4%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 1.1%-ով։/pp Ալկոհոլային ապրանքները հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, թանկացել են 7,1%-ով (ամսվա կտրվածքով աճը կազմել է 0,2%)։ Միաժամանակ օղին հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, թանկացել է 10%-ով (ամսվա ընթացքում աճը՝ 0,3%), գինին էժանացել է 1,4%-ով (ամսվա ընթացքում՝ 0%), իսկ գարեջուրն էժանացել է 3,6% -ով (ամսվա ընթացքում` 0%):/pp Ծխախոտային արտադրանքը հուլիսին տարեկան կտրվածքով թանկացել է 1,7%-ով (ամսվա կտրվածքով՝ 0%)։/pp Այլ խմբերում չընդգրկված սննդամթերքը 2024 թվականի հուլիսին, 2023 թվականի հուլիսի համեմատ, էժանացել են 3,7%-ով, իսկ նույն տարվա հունիսի համեմատ՝ 0,1%-ով։/pp Միաժամանակ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի հուլիսին, 2023 թվականի հուլիսի համեմատ, գները նվազել են 0,5%-ով, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 0,3%-ով։/pp Հայաստանում 2024 թվականի հուլիսին, 2023 թվականի հուլիսի համեմատ, արձանագրվել է 1,4% գնաճ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,4% գնանկում։/p