ru24.pro
Новости по-русски
Август
2024

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվել է բժշկական եզակի սարքավորումներով (ՎԻԴԵՈ)

0

p bԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bՀայ-ամերիկյան առողջության կենտրոնըnbsp;համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, որոնք կենտրոնի բժիշկներին հնարավորություն են տալիս արագ և անվտանգ կատարել տարբեր հետազոտություններ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։/pp Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն իր գործունեության 26 տարիների ընթացքում փրկել է ավելի քան 17.000 կնոջ կյանք։nbsp;/pp Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ժամանակակից սարքավորումներով համալրելու գործընկերն Ակբա Լիզինգն է։nbsp;/pp «Բժիշկը պարտավոր է իր այցելուին պատշաճ սպասարկել և ամբողջական պատասխաններ տալ։ Այցելուն այս կենտրոնում պետք է ստանա իր հետազոտությունների, ինչպես նաև իրեն մտահոգող անհանգստությունների բոլոր պատասխանները։ Այս ամենի համար անհրաժեշտ է ունենալ գերհզոր սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան հետազոտել մարդուն և ճիշտ ախտորոշում, բուժում տրամադրել: Այս գործում մեր լավ գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը, որը օգնության ձեռք մեկնեց մեզ և կարողացանք միասին, համատեղ ուժերով ձեռք բերել ամենալավ և կայացած սարքավորումները»,– նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:nbsp;/pp Դեռ նախորդ տարի Ակբա Լիզինգի աջակցությամբ կենտրոնը ձեռք էր բերել մամոգրաֆիկ սարք, որն արհեստական բանականության շնորհիվ օգնում է մասնագետներին շատ ավելի մանրամասն ուսումնասիրություններ կատարել և բացառել բացթողումները։nbsp;/pp Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։nbsp;/pp Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։/pp Մանրամասն՝ տեսանյութում։/pp br iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/__VndxtFdHw?si=uOoro92_vaMdbkYB title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/p