ru24.pro
Новости по-русски
Август
2024

Շիրակի մարզում զգացվել է Հայաստան–Վրաստան սահմանին գրանցված երկրաշարժը

0

p bԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b Օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։nbsp;/pp Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:nbsp;/pp Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք և Մուսայելյան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։/pp nbsp;/p