ru24.pro
Новости по-русски
Август
2024

Պետքարտուղարությունը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցում․ Պետքարտուղարության փոխխոսնակ

0

p

bԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում nbsp;անդրադարձել էnbsp;Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիներին և Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին։ Այս մասին գրում է a target=_blank href=https://www.1lurer.am/hy/2024/08/02/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%A5%D5%AC-%D5%A7-%D4%B1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6/11666011lurer.com/a-ը։nbsp;

/p

p

«Հարավային Կովկասի ավելի լայն իրավիճակի համատեքստում սա մի բան է, որում պետքարտուղարը և գերատեսչությունը շարունակում են խորապես ներգրավված լինել: Ես ձեզ համար նորություններ չունեմ, քանի որ դա վերաբերում է գործընթացին: Երբ խոսքը պահվող անձանց մասին է, մենք հստակ և հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան, և պետք է հարգի նրանց մարդու իրավունքները, և դա վերաբերում է նաև այս դեպքին»,- ասել է պաշտոնյան։nbsp;

/p

p

Լրագրողը հարց է ուղղել Իրանի կողմից Հայաստանին իբր զենք վաճառելու մասին օրերս հրապարակված տեղեկությանը, որը կողմերը հերքել են, սակայն Պատելը նշել է, որ մեկնաբանություն չունի։ Նա հրաժարվել է պատասխանել նաև հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ հարցին։ Պատելը ողջունել է ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից հեռանալը։

/p

p

br

/p