Intel-ը կկրճատի մոտ 19 հազար աշխատակցի
Intel-ը կկրճատի մոտ 19 հազար աշխատակցի՝ գործառնական ծախսերը կրճատելու համար:
Սա բիզնեսի օպտիմալացման ծրագրի մի մասն է, որը պետք է օգնի մշակողին խնայել ավելի քան 10 միլիարդ դոլար 2025 թվականին, ասվում է հայտարարության մեջ:
Եկամուտների ցուցանիշները չեն համապատասխանում Intel-ի ակնկալիքներին, իսկ ծախսերը «չափազանց մեծ են»: Առաջինը, 2024 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, կազմել է 12,8 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով 1%-ով պակաս, զուտ վնասը՝ 1,61 մլրդ դոլար (2023 թվականի նույն ժամանակահատվածի 1,48 մլրդ դոլար շահույթի դիմաց):
Intel-ը գրում է, որ կկրճատի իր աշխատակիցների ավելի քան 15%-ը, սակայն մարդկանց ստույգ թիվը չի հայտնում։ Ըստ The Verge-ի՝ ընկերությունն ունի ավելի քան 125 հազար մշտական աշխատող, ինչը նշանակում է, որ մինչեւ 19 հազար մարդ կարող է կրճատվել։
Բացի այդ, Intel-ը մինչեւ 2026 թվականը ներառյալ կնվազեցնի մարքեթինգի եւ R&D-ի (հետազոտությունների եւ զարգացման աշխատանքներ) ծախսերը «միլիարդավոր դոլարներով»: Իսկ կապիտալ ծախսերը կնվազեցնի 20%-ով արդեն 2024-ին։
Այս լուրերից հետո ընկերության բաժնետոմսերը 20%-ով ընկել են։