ru24.pro
Новости по-русски
Август
2024

Հայաստանում ներդրվել է սպանդանոցների հարկային աջակցության մեխանիզմ

0

p bԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ընդունվել է սպանդանոցների հարկային աջակցության ծրագիր։/pp Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, սպանդանոցներն այս պահին գործում են անհավասար պայմաններում, քանի որ փոքր սպանդանոցները վճարում են շրջանառության հարկ, իսկ խոշորները՝ ԱԱՀ և շահութահարկ։/pp Նրա խոսքով` պատշաճ վարչարարության բացակայության պայմաններում ձեռնարկատերերը թաքցնում և չեն փաստաթղթավորում իրական առևտրաշրջանառությունը, որպեսզի չմտնեն հարկային դաշտ։/pp Պայմանները հավասարեցնելու համար առաջարկվել է նախագիծ, որով մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը հարկատուներին կվերադարձվի մսի վաճառքի և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման համար վճարված ԱԱՀ-ի դրական տարբերության 75%-ը:/pp Նախարարը նշեց, որ աջակցությունը չի տրամադրվում՝ ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններից գյուղատնտեսական կենդանիների գնումներ չիրականացնող) սպանդանոցներին և տնտեսավարողին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ) պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման արժեքից հաշվարկված ԱԱՀ-ի մասով, խոշոր եղջերավոր կենդանիների սպանդ իրականացնելու նպատակով մատուցված ծառայության դիմաց։/pp Նախատեսվում է, որ 2024 թվականին արտոնությունների մասով վճարումների համար կպահանջվի 200 մլն դրամ, իսկ 2025 թվականից մինչև 2027 թվականը՝ տարեկան մոտ 450 մլն դրամ։ ($1 – 388,1 դրամ)/p