ru24.pro
Новости по-русски
Август
2024

Ներդրումներ սպորտի և նորաձևության ոլորտում․ ինչպես էմոցիաները վերածել փողի

0

p bԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b Սպորտն ու նորաձևությունը բազմաթիվ մարդկանց կյանքում կապված է առօրյայի, ժամանցի և հանգստի հետ։ Մենք հետևում ենք սիրելի թիմերին և հետաքրքիր ապրանքանիշերին, գնում ենք հագուստ և աքսեսուարներ, ընկերների հետ լավ ժամանակ ենք անցկացնում խաղահրապարակում։/pp Իսկ սպորտն ու նորաձևությունն ի՞նչ տեղ են զբաղեցնում ներդրումների աշխարհում։ Ի՞նչ է դա՝ «խաղալիք՞» հարուստների ձեռքում, բիզնես միայն փորձագետների համա՞ր, թե՞ եկամտի աղբյուր բոլորի համար, ովքեր պատրաստ են «գործից գլուխ հանել»։ Եկեք փնտրենք պատասխանը մեր հոդվածում։/pp Առաջին հայացքից թվում է, թե սպորտն ու նորաձևությունը ներդրողների սահմանափակ, էլիտար շրջանակի ընտրությունն է։ Խոշոր ընկերությունները և գործարարները գնում են ակումբներ և ֆրանշիզաներ, ստեղծում կայսրություններ, ներդրումներ են կատարում դիզայներական և սպորտային նախագծերում: Ակնհայտ է, որ նման ռազմավարությունները հասանելի չեն մարդկանց մեծամասնությանը: Սակայն սպորտի և նորաձևության շուկայում կան գործիքներ, որոնք հարմար են նաև «սովորական ներդրողին»:/pp bԱրժեթղթեր/b/pp Որոշ ակումբներ բաժնետոմսեր են թողարկում բորսայում: Նրանք գումար են վաստակում հիմնականում խաղերի հեռարձակումից, հովանավորչական վճարներից, տոմսերի ու ապրանքների վաճառքից։ Հետևաբար, ֆինանսական հաջողությունը ձեռք է բերվում մեդիա գրավչության շնորհիվ և մեծապես կախված է արդյունքներից, պատմությունից և իմիջից: Այս առումով ակումբների կողմից թողարկված բաժնետոմսերի գնանշումները շատ անկայուն են, ինչը մեծացնում է ռիսկայնության աստիճանը։/pp Նորաձևության շուկայում իր հերթին ամենամեծ ներկայացուցիչներն են «լյուքս» դասի ապրանքներ արտադրող հայտնի ընկերությունները։ Ոլորտը ներառում է հագուստի և զարդերի բազմաթիվ կատեգորիաներ, մեքենաներ և ժամացույցներ, կոսմետիկա և այլն:/pp 2020-ականներին նորաձևության տների բաժնետոմսերը բազմաթիվ անգամ գրանցել են սրընթաց աճ։ Այսպես, 2023 թվականին եվրոպական STOXX 600 ինդեքսը մոտեցել է վերջին 22 տարվա ընթացքում իր ամենաբարձր մակարդակին ՝ Louis Vuitton Moët Hennessy-ի (LVMH) ընկերության ռեկորդային ցուցանիշների շնորհիվ:/pp Կոնկրետ արտադրողի խնդիրների պատճառով հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել նաև միջին հատվածի ապրանքանիշերի, առցանց խանութների և ֆիզիկական մանրածախ ցանցերի զարգացման մեջ:/pp img width=669 src=/upload/medialibrary/4d8/4d8c275040c7e1d6b3f3d9e8b1fc5296.jpg height=445 title=фридом alt=фридомbr/pp bՏեխնոլոգիաներ/b/pp Ներդրումների հեռանկարային ուղղություններից են սպորտի և նորաձևության ոլորտներում կիրառվող տեխնոլոգիաները: Ուշադրություն դարձրեք այն ընկերություններին, որոնք մշակում են մեդիա և կոնտենտ հարթակներ, ապրանքներ գնելու համար նախատեսված հավելվածներ:/pp Խոսելով սպորտի մասին՝ առանձնացնենք նաև պրոֆեսիոնալ վերլուծության համար նախատեսված ծառայությունները։ Դրանք օգտագործում են ակումբների մարզիչները, բուժաշխատողները և սկաուտները, այդ թվում՝ խոշորագույնները։ Շատ հավելվածներ նախատեսված են նաև ոչ պրոֆեսիոնալ մարզիկների և ֆիթնեսի սիրահարների համար: Նրանք օգնում են կազմել մարզական ծրագրեր և սննդակարգ, հետևել ֆիզիկական ցուցանիշներին:/pp bՀավաքածուներ/b/pp Սպորտի սիրահարներն ունեն տարբեր իրերի հավաքածուներ՝ սկսած քարտերից, գնդակներից և ինքնագրերից մինչև մարզադաշտերի հին նստարաններն ու եզակի թվային պատկերները (NFT): Ամենահեռանկարային ուղղություններից մեկը սպորտային կոշիկների վերավաճառքն է։ Շուկայի այս հատվածի տարեկան աճը հասնում է 20%-ի։/pp Նորաձևության հավաքածուները հաճախ բաղկացած են շքեղ ապրանքներից, օրինակ՝ ժամացույցները կամ գինիները և սահմանափակ սերիաների ապրանքները: Իսկ հայտնի ապրանքանիշերի NFT հագուստն ու աքսեսուարները երբեմն նույնիսկ արժեն ավելի շատ, քան իրականը: Օրինակ՝ 2020-ականների սկզբին Gucci Dionysus պայուսակը վաճառվում էր 3400 դոլարով, իսկ նրա էլեկտրոնային կրկնօրինակը՝ 4115 դոլարով։/pp Ներդրումային նման գործիքն իսկապես կարող է լավ շահույթ բերել: Սակայն հեշտ չէ ինքնուրույն լավ հավաքածու ստեղծել: Օրիգինակ իրեր գտնելու և գնելու համար պետք է զգալ, որ հիմա ունես արժեքավոր իր և կպահպանես այն ապագայում։/pp Բացի այդ, հավաքածուի իրերը ցածր իրացվելիության ակտիվ են: Բավականին բարդ է հաշվարկել շահավետ վաճառքի պահը։/pp bԹվային ակտիվներ/b/pp Թվային ակտիվների միջոցով սպորտի և նորաձևության մեջ ներդրումներ կատարելու գործիքները զարգացման սկզբնական փուլում են: Այսպես, կարելի է հատուկ հարթակում գնել տոկեններ, որոնք առնչվում են ակումբների և խաղացողների շուկայական արժեքին կամ մարզիկների վարկանիշին: Այս ցուցանիշների աճին զուգընթաց ակտիվների գինը բարձրանում է, ինչը նշանակում է, որ ներդրողը կարող է շահույթ ստանալ վաճառքից։/pp Գոյություն ունի նաև թվային հագուստ՝ իրեր, որոնք գտնվում են թվային տարածքում և տեսանելի են միայն մոնիտորի կամ VR-ի միջոցով (վիրտուալ իրականություն): Մարդիկ հավաքում են վիրտուալ զգեստապահարան և հատուկ ծրագրերի միջոցով պատկերները տեղափոխում իրենց լուսանկարների վրա։/pp Թվային նորաձևության ներդրումային ներուժը բացահայտվում է շնորհիվ այն բանի, որ տեխնոլոգիան կիրառվում է համակարգչային խաղերի ոլորտում, իսկ դա նշանակալի շուկա է։ Բացի այդ, վիրտուալ իրերի միտումը որոշ չափով աջակցում է էկոլոգիապես մաքուր սպառման հայեցակարգին:/pp Վիրտուալ իրերի պրակտիկությունն ու ներդրումային ներուժն ակնհայտ չէ։ Բայց իրականում նման տեխնոլոգիան թույլ է տալիս պահպանել ողջամիտ սպառման սկզբունքը։ Վիրտուալ հագուստն օգնում է խուսափել այն իրավիճակից, երբ մարդիկ իրական իրեր են գնում պարզապես հաջող ֆոտոշարքի համար:nbsp;/pp Առանձնացնենք այն ուղղությունները, որոնց զարգացումն ապագայում ապահովում է պոտենցիալ աճ./pp bՍպորտ/b/pp ·nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp; Կանանց սպորտ. շատ մարզաձևեր դադարել են լինել բացառապես «տղամարդկանց» մարզաձևեր։ Դա ընդլայնեց պրոֆեսիոնալների (խաղացողներ և թիմեր) և երկրպագուիների սպառողական լսարանը/pp ·nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp; Հատուկ դեղամիջոցներ պրոֆեսիոնալ մարզիկների համար. մեծանում է շուկայի մի ամբողջ հատվածի ներուժը. հայտնվում են խոստումնալից ստարտափեր, խոշոր դեղագործական ընկերություններն աշխատում են նոր ապրանքների վրա/pp ·nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp; Սպորտի «արտահանում» (նոր տեսակների, ձևաչափերի և մրցաշարերի տարածումը) դեպի զարգացող երկրներ/pp ·nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp; Բլոկչեյն տեխնոլոգիաներ․ ակտիվներ ձեռք բերելու հնարավորություն, օրինակ՝ կոլեկցիոն առարկաներ՝ նոր ձևով (տոկենների միջոցով)/pp img width=669 src=/upload/medialibrary/554/554b420f57958994fbf05641c583f2ab.jpg height=445 title=фридом alt=фридомbr/pp bՖիթնես/b/pp Ֆիթնեսը սպորտի հետ կապված ուղղություն է։ Ֆիթնես ակումբների միջազգային ցանցերը գրավում են հսկայական թվով հաճախորդների և գումար են վաստակում միանգամից մի քանի ուղղությունների զարգացմամբ։ Նրանք վաճառում են քարտեր տարբեր գների սեգմենտներում՝ բյուջետայինից մինչև պրեմիում, բացում են օբյեկտներ նոր վայրերում և թողարկում սեփական ապրանքանիշով ապրանքներ:/pp Կարելի է ֆիթնեսում ներդրումներ կատարել՝ միանալով ֆրանշիզային: Ներդրողը ստանում է պատրաստի ակումբ, մայր ընկերությունը զբաղվում է մարքեթինգով, իսկ ապրանքանիշի հայտնիությունն ավելացնում է հաճախորդներ ներգրավելու ներուժը: Ֆրանշիզայի տարբերակը հարմար է այն ձեռնարկատերերի համար, ովքեր պատրաստ են ապահովել զգալի մեկնարկային կապիտալ:/pp bՆորաձևություն/b/pp ·nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp; Մանրածախ և վարձակալության շուկա։ Հիմա ակտիվորեն զարգանում է second hand–ի հարթակը, քանի որ առաջարկում են իսկական բրենդային հագուստ ցածր գներով և իրականացնում ողջամիտ սպառման գաղափար։/pp ·nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp; Էկոլոգիական հագուստ և աքսեսուարներ: Գնորդներն ավելի հաճախ են ընտրում արտադրողների, որոնք հետևում են կայուն զարգացման սկզբունքներին. ներդնում նոր տեխնոլոգիաներ, բիզնես մոդելում ներառում վերավաճառքը: Եթե ​​ընկերությունները չեն հարմարվում նման պահանջին, նրանք կարող են կորցնել սպառողներին և գործընկերներին/pp Երկու ոլորտներն էլ ձգտում են էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ինչի շնորհիվ ընկերությունները կարող են ապրանքներ տրամադրել ամբողջ աշխարհում: Մյուս ընդհանուր միտումը նոր լոգիստիկ շղթաների և արտադրական կետերի ստեղծումն է։ Դա կօգնի հաղթահարել կախվածությունը կոնկրետ տարածաշրջաններից:/pp img width=669 src=/upload/medialibrary/cf3/cf34346dcbc695c96708bf30a93fd867.jpg height=445 title=фридом alt=фридомbr/pp bՍպորտում և նորաձևությունում ներդրում կատարելու դրական կողմերը/b/pp ·nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp; Ակտիվների լայն շրջանակ. կարող եք գնել ոլորտում գործող ընկերությունների բաժնետոմսեր, ներդրումներ կատարել տեխնոլոգիաների զարգացման մեջ, աջակցել սոցիալական նախագծերին և այլն:/pp ·nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp; Ոլորտների հանրաճանաչություն և հեռանկարներ. սպորտը միաժամանակ կապված է առողջական հարցերի, ժամանցի և մասնագիտական ​​կարիերա կառուցելու հետ: Նորաձևությունն ազդում է առօրյա կյանքի և մեդիատարածվածության վրա, միտումներն անընդհատ թարմացվում և շատ արագ տարածվում են։/pp ·nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp; Միջազգային տարածում։/pp bԲացասական կողմեր/b/pp ·nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp; Սպառողների անկայուն հավատարմություն՝ փոփոխվող միտումների պատճառով:/pp ·nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp; Մեծ մրցակցություն/pp ·nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp;nbsp; Բարձր անկայունություն՝ արտաքին հանգամանքներից ուժեղ կախվածության պատճառով:/pp bԵզրահանգում/b/pp Սպորտը և նորաձևությունը հեռանկարային բիզնես ուղղություններ են, որտեղ կարող են գումար վաստակել ոչ միայն ոլորտի ներկայացուցիչները: Այս ոլորտներում ներդրումների առանձնահատկությունը հուզական և պատահական գործոնների մեծ դերն է: Իրավիճակներ, որոնք ազդում են ընկերությունների և ակումբների իմիջի վրա, կոնկրետ մարդկանց միջև տարաձայնություններ, մարզիկների և դիզայներների անհաջողություններ. այս ամենն անուղղակի կամ ուղղակիորեն ազդում է ձեր ակտիվների արժեքի վրա:/pp iՆյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության ևnbsp;/ia href=https://ffin.am/ target=_blankiFreedom Broker Armenia/i/ai–իnbsp;/ia href=https://arka.am/am/news/a_year_of_investing_in_yourself/ target=_blanki«Ֆինանսական ինքնակրթման տարի»/i/ainbsp;համատեղ նախագծի շրջանակում:/i/p