ru24.pro
Новости по-русски
Август
2024

Հայաստանը կմասնակցի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին

0

p bԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b Դեկտեմբերի 3-5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կանցկացվի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։/pp Հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։/pp Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։nbsp;/pp Ցուցահանդեսին անցյալ տարիներին մասնակցել են 63 երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում 500-ից ավել գնորդներ, տեղի են ունեցել 3000-ից ավել բիզնես հանդիպումներ։/p