Թեհրանում սպանված ՀԱՄԱՍ-ի առաջնորդը նախօրեին Փաշինյանից ոչ հեռու էր կանգնած
Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
Հանիեն սպանվել է Իրանի մայրաքաղաքի իր նստավայրի վրա հարձակման ժամանակ։
ՀԱՄԱՍ-ը հաստատել է քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրը՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։
Հուլիսի 30-ին Թեհրանում Իսմայիլ Հանիեն մասնակցում էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած լուսանկարներից մեկը վկայում է, որ արարողության ժամանակ Իսմայիլ Հանիեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մի քանի մետր հեռու էր կանգնած: