Ի՞նչ է ETF–ը, և կարո՞ղ են, արդյոք, հայ ներդրողները դառնալ դրանց բաժնետերեր
p bԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bԱշխարհում արդեն մի քանի տարի է նոր ներդրումային բում է, որի պատճառն այն է, որ քաղաքացիների լայն շրջանակի համար հասանելի է դարձել բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկան։ Այս միտումը հասել է Հայաստան, և մեր քաղաքացիները սկսել են մտածել՝ ինչպե՞ս և որտե՞ղ ներդնել սեփական գումարը։/pp Այս համատեքստում շատերին սկսել են գրավել ETF–ների (բորսաներում վաճառվողֆոնդերը) առավելությունները, չնայած մարդիկ հաճախ «գլուխ չեն հանում», թե ինչպես աշխատել դրանց հետ։ «ԱՌԿԱ» գործակալությունը Յունիբանկի a href=https://unibankinvest.am/am target=_blankUnibank Invest/a բրոքերային դեպարտամենտի ղեկավար Նարեկ Ղարիբյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե ինչ է ETF–ը, ինչ ռիսկեր և հնարավորություններ ունի։/pp b«ԱՌԿԱ»․ պատմեք, խնդրում եմ, ի՞նչ է ETF-ը, և ի՞նչ սկզբունքներ են դրված դրանց աշխատանքի հիմքում։ Հաճախ ասում են, որ դա լավագույն միջոցն է այն մարդկանց համար, ովքեր նոր են ծանոթանում ներդրումների շուկայի հետ։ Արդյո՞ք այդպես է։/b/pp bՆ․ Ղարիբյան․ /bETF–ը (Exchange Traded Funds) հրապարակային ներդրումային ֆոնդ է, որը ներդրումներ է կատարում տարբեր ակտիվներում և թողարկում բաժնետոմսեր։ Բառացիորեն դրանք ֆոնդեր են, որոնք ներառում են բազմաթիվ արժեթղթեր:/pp Այս պրոդուկտը շատ հարմար է մանրածախ ներդրողների համար այն պատճառով, որ այն առաջին հերթին դիվերսիֆիկացված է։ Այսինքն, այն գործում է այսպիսի սկզբունքով․ ինչ–որ խոշոր ներդրումային ընկերություն (ETF–ների խոշորագույն կառավարիչներն են BlackRock–ը, Vanguard–ը և SPDR–ը) գնում է արժեթղթեր և դրանց հիման վրա ստեղծում է ֆոնդ։/pp Հետո նրանք բորսայում ներդրողներին վաճառում են այդ ֆոնդի մասնաբաժինները՝ բաժնետոմսերի տեսքով։ Բերեմ օրինակ, որպեսզի հասկանալի լինի։ Ենթադրենք, դուք գնում եք Apple–ի բաժնետոմս և դառնում դրա սեփականատերերից մեկը։ Երբ գնում ենք ինչ–որ ֆոնդի բաժնետոմս, դառնում եք այդ ֆոնդում ներառված միանգամից բոլոր ընկերությունների սեփականատերը, չնայած՝ ոչ ուղղակիորեն։ Հենց սա է առավելությունը, քանի որ սկսնակ ներդրողը կարող է չիմանալ, թե որ ակտիվներում է անհրաժեշտ ներդրում կատարել։ Կամ եթե նա ընտրում է մեկ արժեթուղթ, այն որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ այդ ընկերության հետ կարող է ինչ-որ բան պատահել, նրա բաժնետոմսերի գինը կնվազի, և ներդրողը վնասներ կկրի։/pp Իսկ եթե ներդրողը գնում է արդեն պատրաստի պրոդուկտ, այդ ռիսկերը հարթվում են, քանի որ ֆոնդում կարող են լինել հարյուրավոր բաժնետոմսեր, էլ չասած , որ այն ղեկավարում են պրոֆեսիոնալները:/pp Ամենահայտնի ETF-ը կենտրոնանում է SP 500 ինդեքսի շուրջ։ Բորսայական ինդեքսը որոշակի տեսակի արժեթղթերի գների փոփոխության ցուցիչն է (բենչմարք): Այս իմաստով SP 500–ը ԱՄՆ–ի տնտեսության «բենչմարքն» է, քանի որ այս ցուցիչում ներառված են ամերիկյան 500 խոշորագույն ընկերությունները։/pp Կարող է լինել Dow Jones Industrial Average ինդեքսը, որը հնագույնն է աշխարհում և ներառում է ԱՄՆ–ի խոշորագույն արդյունաբերական ընկերությունները։ Կարող է լինել ինդեքս տնտեսության որևէ կոնկրետ հատվածի համար, օրինակ՝ նավթագազային ոլորտի կամ էներգետիկ, դեղագործական ոլորտի ընկերությունների և այլն։/pp Կարող եմ լավ օրինակ բերել դիվերսիֆիկացիայի մասին, և թե ինչու է ինդեքսն ավելի լավ, քան ուղղակիորեն բաժնետոմսեր գնելը, հատկապես սկսնակ ներդրողների համար: Այսպես, Nike-ի բաժնետոմսերն ընդամենը մեկ օրում էժանացան գրեթե 20%-ով։ Ընդ որում, Dow Jones Industrial Average-ը, որը ներառում է Nike-ի բաժնետոմսերը, չի էժանացել, այլ նույնիսկ փոքր-ինչ աճել է այդ ժամանակահատվածում։ Դա հիանալի կերպով ցույց է տալիս, որ եթե մարդն ընտրեր միայն Nike-ի բաժնետոմսերը, կստանար 20% անխուսափելի կորուստ մեկ առևտրային օրում: Իսկ եթե նա գներ ETF Dow Jones–ի ինդեքսի համար, նման վնասներ չէր կրի այն բանի շնորհիվ, որ այնտեղ կան նաև այլ ընկերություններ, որոնց աճի հաշվին այդ ռիսկը չեզոքացվել է։/pp img width=669 alt=Нарек Гарибян src=/upload/medialibrary/f0c/f0c0a09fbed387d60e516194d70659f8.jpg height=445 title=Нарек Гарибянbr/pp b«ԱՌԿԱ»․ ստացվում է, որ ETF–ի միջոցով հայ ներդրողները ևս կարող են դառնալ միանգամից մի քանի արտասահմանյան ընկերությունների բաժնետերեր։ Իսկ ի՞նչ կասեք հայկական ֆոնդային շուկայի մասին։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։/b/pp bՆ․ Ղարիբյան․/b շատ լավ հարց է, քանի որ կարծում եմ, որ հայկական ֆոնդային շուկան առնվազն վերածնունդ է ապրում, եթե ոչ՝ կայացում։ Ընդամենը մի քանի տարի առաջ ֆոնդային շուկան, նույնիսկ տեղականը, առավել ևս՝ միջազգային ֆոնդային շուկան, հասանելի չէր բոլորին։ Նույնիսկ բանկերը չէին տրամադրում ծառայություններ մանրածախ հաճախորդներին։ Իսկ եթե որևէ պոտենցիալ ներդրող ցանկանում էր, օրինակ, գնել ամերիկյան կամ եվրոպական արժեթղթեր, պետք է կատարեր առնվազն 100–200 հազար դոլարի ներդրում, այսինքն մուտքի շեմը շատ բարձր էր։/pp Այժմ պարադիգմը փոխվել է, և միջազգային շուկաների նկատմամբ հասանելիություն տրամադրվում է հայաստանյան բրոքերների կողմից, այդ թվում՝ Յունիբանկի ։ Բացարձակապես ցանկացած ներդրող, նույնիսկ փոքր սկզբնական կապիտալով, օրինակ՝ $1000, կարող է ներդրում կատարել ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի գրեթե բոլոր միջազգային շուկաներում։/pp Ընդ որում մենք ներդրում կատարելու հնարավորություն ենք տրամադրում և′ մոբայլ հավելվածի, և′ առևտրային վեբ–տերմինալի միջոցով, ինչը շատ հարմար է։/pp Հիմա խոսենք հեռանկարների մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ մանրածախ հաճախորդները կարող են գնել օտարերկրյա արժեթղթեր, իմ կարծիքով, դա հայկական շուկային կդրդի զարգացման, քանի որ կստեղծվի մրցակցային միջավայր։nbsp;/pp Այժմ հաճախորդները հավելվածի միջոցով կարող են գնել միջազգային խոշորագույն ընկերությունների բաժնետոմսեր և պարտատոմսեր կամ նույն ETF-ները։ Հետևաբար, հայաստանյան տեղական շուկան և հայկական ընկերությունները ստիպված կլինեն բարելավել իրենց պայմանները հաճախորդներին գրավելու համար, որպեսզի նրանք իրենց գումարները ներդնեն ոչ միայն արտասահմանյան տնտեսության մեջ, արտասահմանյան շուկայում, այլև տեղական շուկայում։/pp Վերջին մի քանի տարում Հայաստանի ֆոնդային շուկայում գրանցված բեկումներից մեկը հայկական բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումն էր։ Բայց եթե խոսենք բաժնետոմսերի, հատկապես ներդրումային ֆոնդերի շուկայի մասին, ապա, հայկական շուկայում, ցավոք, ETF-ների անալոգներ դեռ չունենք։/pp Բայց վստահ եմ, որ արտասահմանում ներդրումներ անելու հաճախորդների հնարավորությունը հայկական շուկան կդրդի աճի: Ավելի շատ ընկերություններ կսկսեն մուտք գործել այս շուկա, դառնալ հանրային, ավելի շատ ընկերություններ կթողարկեն արժեթղթեր և կառաջարկեն դրանք հայ ներդրողներին։ Ուստի սա կարող է չափազանց դրական ազդեցություն ունենալ հայկական շուկայի և դրա հեռանկարների վրա։/pp b«ԱՌԿԱ»․ նշեցիք, որ Յունիբանկը ևս տրամադրում է նման հնարավորություն։ Իսկ ինչպե՞ս բացել բրոքերային հաշիվ Unibank Invest–ում։ Ի՞նչ պահանջներ կան, կա՞ն սահմանափակումներ։/b/pp bՆ․ Ղարիբյան․ /bայո, մենք, ըստ էության, այն սակավաթիվ հայկական բանկերից/բրոքերներից ենք, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ ներդրումներ կատարել ինչպես արտասահմանյան հարթակներում, այնպես էլ ներքին շուկայում։ Ընդ որում, հարկ է նշել, որ Յունիբանկը Հայաստանի սակավաթիվ հանրային ընկերություններից է։ Սա նշանակում է, որ Յունիբանկի բաժնետոմսերը և պարտատոմսերը կարելի է ձեռք բերել հայկական ֆոնդային բորսայում, ինչպես նաև ցանկացած այլ արժեթղթեր օտարերկրյա բորսաներում Unibank Invest հավելվածի միջոցով։ Եթե խոսենք հաշիվ բացելու ընթացակարգի մասին, ապա դա բավականին պարզ է՝ ցանկացած պոտենցիալ ներդրող կարող է հաշիվ բացելու a href=https://unibankinvest.am/#form_am target=_blankհայտ/a ներկայացնել։ Մեր աշխատակիցը կկապվի նրա հետ և կներկայացնի հիմնական պայմանները, միջնորդավճարները, կառաջարկի հարմար սակագին։ Իսկ հաճախորդը կարող է հեռավար բացել բրոքերային հաշիվ: Նա նաև կարող է գալ բանկի գրասենյակ և ամեն ինչ տեղում ձևակերպել։/pp b«ԱՌԿԱ»․ նշեցիք, որ ավելի վաղ շեմը հարյուր հազարավոր դոլար էր, իսկ որքա՞ն է նվազագույն շեմը հիմա, որի դեպքում հասարակ մարդը կարող է դառնալ ներդրող։/b/pp bՆ․ Ղարիբյան․/b բանն այն է, որ, ինչպես արդեն ասացի, պարադիգմը փոխվել է, հիմա նման շեմ գոյություն չունի։ Եթե բաժնետոմսն արժե 10 դոլար, կարող եք մեկ բաժնետոմսը գնել 10 դոլարով:/pp Ակնհայտ է, որ դա այն գումարը չէ, որով պետք է սկսել ներդրումները, բայց եթե խոսենք ինչ–որ նվազագույն շեմի մասին, ապա կարող եք, օրինակ, հատկացնել $500 և գնել մի քանի ETF՝ սկսելով ձևավորել սեփական պորտֆելը։/pp b«ԱՌԿԱ»․ ի՞նչ կասեք ռիսկերի մասին։ Ի վերջո ռիսկեր միշտ կան, ո՞ր ռիսկերը պետք է հաշվի առնել՝ ETF-ներում ներդրում կատարելիս։/b/pp bՆ․ Ղարիբյան․/b ռիսկերի հարցը շատ հետաքրքիր է։ Արժեթղթերի համատեքստում կարելի է ասել, որ ռիսկերը տարբերվում են՝ կախված դրանց տեսակից։/pp Օրինակ, ամենաքիչ ռիսկային գործիքը պարտատոմսերն են։ Դրանց թվում ամենացածր ռիսկային են համարվում ամերիկյան գանձապետական արժեթղթերը (US Treasuries)։ Ամերիկյան գանձապետական արժեթղթերի դեպքում դրամական միջոցները հետ չստանալու համար պետք է, որպեսզի ԱՄՆ–ն հայտարարի դեֆոլտ։ Նույնիսկ եթե նման հավանականություն տեսականորեն կա, այն չափազանց ցածր է։/pp Ի դեպ, US Treasuries–ն աշխարհում վերջին շրջանում ամենատարածված գործիքն է ներդրողների շրջանում այն պատճառով, որ դրանց եկամտաբերությունը գերազանցում է տարեկան 5%–ը։/pp a href=https://unibankinvest.am/am target=_blankUnibank Invest/a–ը հաճախորդներին հնարավորություն է տալիս գնել այդ թղթերը 1 000 դոլարով։ Դա չափազանց հետաքրքիր հնարավորություն է այն տեսակետից, որ մուտքի շեմը շատ ցածր է, և նույյնիսկ եվրոպացի բրոքերներն ամերիկյան պետական պարտատոմսերի գնման հնարավորություն են տալիս նվազագույնը 50 հազար դոլարից կամ 100 հազար դոլարից։/pp Եթե խոսենք ռիսկերի մասին, պետք է հասկանալ, թե ինչ գործիքների և ռիսկերի մասին է խոսքը: Կորպորատիվ պարտատոմսերի, բաժնետոմսերի, ETF–ների մասին, ապա, անխոս, ռիսկեր կան։ Անխոս, եթե ներդրողը դրամական միջոցները ներդնում է մեկ ակտիվում, ապա ռիսկերի հավանականությունն ավելանում է, քանի որ այդ ակտիվի գինը կարող է նվազել, և նա կկրի վնասներ։ Այդ պատճառով սկսնակ կամ մանրածախ ներդրողն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի խոշորագույն ֆոնդերին, որոնք ներառում են ընկերությունների լայն շրջանակ։ Հիշեք Dow Jones–ի և Nike–ի օրինակը։ nbsp;nbsp;/pp img width=669 alt=Нарек Гарибян src=/upload/medialibrary/50c/50c633c22c4113e42c533d076042287a.jpg height=445 title=Нарек Гарибянbr/pp b«ԱՌԿԱ»․ ստացվում է, որ ETF-ն ապահովագրում է բաժնետոմսերի կտրուկ անկումից: Բայց միևնույն ժամանակ ստացվում է, որ մի քանի ընկերություններում բաժնետոմսերի առկայության շնորհիվ, եթե դրանցից մեկը կտրուկ աճի, այդ աճը, այնուամենայնիվ, կփոխհատուցվի մյուսների կողմից։ Այսինքն՝ չի՞ ստացվում, որ սա խնայողական ֆոնդի նման մի բան է։/b/pp bՆ․ Ղարիբյան․/b այո, ճիշտ է։ Բայց, այնուամենայնիվ, եթե համեմատում ենք դասական պրոդուկտների՝ ավանդների կամ պարտատոմսերի հետ, այն չի կարելի համեմատել, եկամուտը միշտ ավելի բարձր է։/pp Կամ մեկ այլ օրինակ՝ NVIDIA ընկերության բաժնետոմսերի եկամտաբերությունը տարեսկզբից կազմել է 164%: Բայց միևնույն ժամանակ ինդեքսը ցույց է տվել 10 անգամ պակաս եկամտաբերություն, խոսքը մի ընկերության մասին է, որի մասնաբաժինն ինդեքսում ամենաբարձրերից մեկն է։/pp Ուստի, այո, եթե դուք ընտրում եք մեկ ընկերությունուն, կարող եք պոտենցիալ ավելի շատ վաստակել, բայց բաժնետոմսերի գնի անկման ռիսկերը շատ ավելի մեծ կլինեն:/pp Բայց, ինձ թվում է, սա արդեն երկրորդ փուլն է, երբ մարդը փորձ է ձեռք բերել, ունի որոշակի գիտելիքներ, արդեն կարող է անցնել ավելի բարդ գործիքների, օրինակ՝ ուղղակիորեն բաժնետոմսեր գնելուն կամ մարժային առևտրին (short / long), կամ ինչ–որ բարդ ֆինանսական գործիքներին, ինչպիսիք են օպցիոնները և ֆյուչերսները: a href=https://unibankinvest.am/am target=_blankUnibank Invest/a–ը տրամադրում է այս հնարավորությունը պրոֆեսիոնալ հաճախորդներին:/pp Նաև պետք է նշել, որ մենք օգնում ենք հաճախորդին նրա ռիսկ–պրոֆիլի հարցում։ Դա կարևոր է, քանի որ հաճախորդը միշտ չէ, որ գիտի որտեղ ներդրում կատարել։ Մեր աշխատակիցները կորոշեն հաճախորդի ռիսկ–պրոֆիլը, ինչ նպատակներ ունի նա, ներդրումների հորիզոնը, ինչ ռիսկերի է պատրաստ և այլն։ Եվ արդյունքում կօգնեն հաճախորդին ընդունել ճիշտ որոշում։/pp b«ԱՌԿԱ»․ այս դեպքում ի՞նչ խորհուրդներ կտաք սկսնակ ներդրողներին, ովքեր մտածում են ներդրումներ կատարել, այդ թվում՝ ETF-ներում: Կա՞ն տարածված սխալներ, որոնցից պետք է խուսափել կամ ստուգված ռազմավարություններ, որոնք խորհուրդ կտայիք։/b/pp bՆ․ Ղարիբյան․ /bխորհուրդ տալն անշնորհակալ գործ է։ Բայց ես, երևի, կցանկանայի ասել, որ սկսնակ ներդրողը ճանապարհի սկզբում պետք է հետևի որոշ կանոնների՝ սխալներ թույլ չտալու համար, թեև դրանք անխուսափելի են:/pp Այնուամենայնիվ, ամենաառաջին կանոններից մեկն է ներդնել միայն ազատ դրամական միջոցները։ Չպետք է լինեն փոխառու միջոցներ կամ ձեր վերջին գումարը: Այսինքն, եթե մարդը հաջորդ ամիս պետք է մեքենա գնի կամ վերանորոգի, կամ պետք է վճարի երեխաների ուսման վարձը, այդ միջոցները չարժե ներդնել։/pp Երկրորդ կանոնը դիվերսիֆիկացումն է: Պետք է դիվերսիֆիկացնել սեփական ակտիվները: Այսինքն՝ պետք է լինեն ներդրումներ տարբեր երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում։ Եթե կրկին խոսում ենք ինդեքսային ֆոնդերի մասին, ապա Եվրոպայում կա 600 խոշորագույն եվրոպական ընկերությունների ինդեքս (Euro Stoxx 600), 100 խոշորագույն բրիտանական ընկերությունների ինդեքս (FTSE 100), ֆրանսիական ընկերությունների ինդեքս (CAC 40): ), գերմանական (DAX) և այլն։ Կա, օրինակ, MSCI Emerging Markets Index-ը, որը ներառում է զարգացող երկրների ընկերություններին/pp Անհրաժեշտ է նաև դիվերսիֆիկացնել ակտիվներն՝ ըստ արժույթների, տնտեսության ոլորտների, ակտիվների տեսակների և ժամկետների, ինչպես նաև տարբեր գործիքների ռիսկի մակարդակների: Այս կանոններին հետևելու դեպքում ռիսկերը կնվազեն։/pp Ավելին, a href=https://unibankinvest.am/am target=_blankUnibank Invest/a–ը հաճախորդներին տալիս է նման դիվերսիֆիկացման հնարավորություն։ Եվ դա մեր մրցակցային առավելությունն է։/pp Իմ կարծիքով, սկսնակների համար հիմնական կանոններից է նաև համբերատարությունը։ Քանի որ շատերի մոտ սխալ պատկերացում է ներդրումների մասին, որ կարելի է գալ բորսա և միանգամից վաստակել տարեկան 1000%։ Ոչ, դա այդպես չէ։ Ժամանակն աշխատում է ներդրողի օգտին։ Գրեթե ցանկացած ակտիվ բերում է շատ բարձր եկամտաբերություն երկարաժամկետ հեռանկարում։/pp Դիտարկենք SP 500 ինդեքսի եկամտաբերությունը, որի մասին արդեն խոսել ենք։ Օրինակ, վերջին տասը տարում եկամտաբերությունը կազմել է մոտ 180%, չնայած covid 19–ի պատճառով առաջացած ճգնաժամին։/pp Եթե դիտարկենք ավելի երկարատև ժամկետ, ապա 2007 թ․–ի հունիսի 1–ից մինչ օրս ինդեքսի եկամտաբերությունը կազմում է գրեթե 280%, իսկ 1984թ․–ի դեկտեմբերի 1–ից՝ ավելի քան 2980%։ Այսինքն, 40 տարում ինդեքսի 2980% եկամտաբերությունը ֆանտաստիկ թիվ է։/pp Եթե դիտարկենք եկամտաբերությունն ընթացիկ տարում, ապա ինդեքսն աճել է 17%–ով։ Եվ այս ինդեքսը, ինչպես արդեն ասացի, ամերիկյան տնտեսության «բենչմարքն է», նա միշտ առաջ է անցնում գնաճից։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու պետք է ներդրումներ կատարել ETF-ներում:/pp Իհարկե, ոչ բոլորն են պրոֆեսիոնալ ներդրողներ։ Ամեն մեկը զբաղվում է իր գործով, և չի կարող իր ժամանակը ծախսել ու առավոտից մինչ երեկո զբաղվել ընկերությունների վերլուծությամբ։ Նման հաճախորդների համար էլ ստեղծվում է ETF–ը։/pp
ETF–ի կարևոր առավելությունն իրացվելիությունն է, այսինքն՝ ցանկացած պահի ակտիվը շուկայական գնով գնելու կամ վաճառելու հնարավորությունը։ NYSE–ում (Նյու Յորքի ֆոնդային բորսա) ամենաիրացվելի ֆոնդերով առևտրի ծավալը օրական գերազանցում է միլիարդավոր դոլարներ։/p