ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Լույս է տեսել Քեն Խաչիկյանի «Փակ դռների ետեւում» գիրքը

0

Միացյալ Նահանգներում լույս է տեսել ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ռոնալդ Ռեյգանի օգնական եւ ելույթների հեղինակ Քեն Խաչիկյանի «Փակ դռների հետեւում» գիրքը:

79-ամյա Քեն Խաչիկյանը ծնվել է Կալիֆոռնիայում:

1968 թվականին նա մասնակցել է Ռիչարդ Նիքսոնի նախագահական քարոզարշավին: 1970-1972 թվականներին աշխատել է Սպիտակ տան հաղորդակցության տնօրենի գրասենյակում:

1973-1974 թվականներին, Նիքսոնի երկրորդ ժամկետի ընթացքում, Քեն Խաչիկյանը զբաղեցրել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի տեղակալի պաշտոնը:

Նիքսոնի պաշտոնանկությունից հետո Խաչիկյանը գրեթե 4 տարի օգնել է նախկին նախագահին աշխատել հուշագրության վրա:

1981 թվականին Քեն Խաչիկյանը նշանակվել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթների գլխավոր հեղինակ եւ նախագահի հատուկ օգնական:

Խաչիկյանը աշխատել է Ռեյգանի հետ նաեւ նրա նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում:

Կարելի է չկասկածել, որ հենց Խաչիկյանն է հեղինակել Ռոնալդ Ռեյգանի «Ուղերձ ազգին տոների եւ Հայաստանի երկրաշարժի առիթով» ռադիոուղերձը, որով ԱՄՆ նախագահը հանդես էր եկել 1988 թվականի դեկտեմբերի 24-ին:

«Քեն Խաչիկյանը գրել է հետպատերազմյան շրջանի մասին ամենալուսավոր եւ ամենակարեւոր աշխատությունը։ Բաց մի թողեք այս գիրքը, որը պատմում է այն մասին, թե որքան տգեղ եւ որքան ազնիվ կարող է լինել քաղաքականությունը»:

ԱՄՆ Ազգային տնտեսական խորհրդի նախկին տնօրեն Լարի Քուդլոուն նշել է, որ
«սա կարեւոր ընթերցանություն է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է իմանալ, թե ինչպես Ռոնալդ Ռեյգանը տնտեսական աճ ապահովեց հարկերի կրճատման եւ սահմանափակ կառավարման միջոցով»: «Խաչիկյանը ձեզ տանում է այն սենյակները, որտեղ կայացվել են կարեւոր որոշումները», - ավելացրել է նա:

Նիքսոնի եւ Ռեյգանի օգնական Փեթ Բյուքենենն էլ ասել է, որ «20-րդ դարի այս երկու կարեւոր նախագահներին հասկանալու համար» Քեն Խաչիկյանի հուշերն անփոխարինելի են:

«Փակ դռների հետեւում» գիրքը կարող եք ձեռք բերել Amazon.com կայքում՝ տպագիր եւ էլեկտրոնային:

Արա Թադեւոսյան