ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Զախարովա. ՀՀ-ին 10 մլն եվրո հատկացնելու հետևում կանգնած են ԵՄ աշխարհաքաղաքական հաշվարկները

0

p bԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/. /bՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանին Եվրոպական հիմնադրամի կողմից 10 մլն եվրո հատկացնելու հետևում կանգնած են ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները։nbsp;/pp «Մենք բազմիցս մատնանշել ենք այն փաստը, որ ԵՄ-ն կորցրել է խաղաղության հիմքը և չունի խաղաղության ներուժ, որը կարող է գործի դրվել։ Կար ժամանակ, երբ ԵՄ-ն գոնե բառերով ձգտում էր ինչ-որ խաղաղ կայուն իրավիճակի, փորձում էր ինչ-որ բան ամրապնդել, բանակցություններ վարել։ Այժմ ակնհայտ է, թե ինչ որոշումներ են ընդունվում և ինչ փաստաթղթեր են ստորագրվում։ ԵՄ-ն ուղղվել է դեպի ռազմականացում, առճակատում, սպասարկում է ոչ թե սեփական քաղաքացիների, այլ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերը»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։/pp Նրա խոսքով` ԵՄ-ն ձգտում է հետխորհրդային տարածքը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի։/pp «Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո ուղարկելու ԵՄ ծրագրերի հետևում, միանշանակ, կանգնած են ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները` իրենց ապակառուցողական ազդեցությունը տարածելով նաև այս տարածաշրջանի վրա։ Մենք համոզված ենք, որ այսպես կոչված Եվրոպական խաղաղության հիմնադրամը խաղաղության, կայունության և անվտանգության մասին չէ, սա պատերազմի, երկրներին հրահրելու, արյունահեղության մասին է։ Տարածաշրջանի անվտանգության և կայունության համար ոչ մի լավ բան չի ստացվի «բաժանիր և իշխիր», «հրահրիր և թունավորիր», Հարավային Կովկասը զենքով լցնելու սկզբունքներից»,- ասել է նա։br/pp Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը որոշել է 10 մլն եվրո հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանում գումարտակի համար լիարժեք վրանային ճամբար ստեղծելու նպատակով։/p