ru24.pro
Новости по-русски
Декабрь
2015

Պաշտպանության փոխնախարարը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին

0
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկիին և ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քլարկ Փրայսին: 


ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը ներկայացրել համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:


Տիկին Ֆրանչեսկին շնորհակալություն հայտնելով Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում իրականացվող խաղաղության և կայունության պահպանման գործողություններին ՀՀ շարունակական աջակցության համար` նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է, և ԱՄՆ կողմը շարունակելու զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: