ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԵՄ հետ Հայաստանի գործակցության զարգացումը

0

Կառավարությունից հայտնում են, որ Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը «զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր»:

«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ: