Դավիթ Սաֆարյանը դարձել է Շեվալյե Նուսուեւի մրցաշարի հաղթող
Հիանալի է հանդես եկել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), որը դարձել է մրցաշարի հաղթող: Եզրափակչում նա առավելության է հասել Մուրշիդ Մութալիմովի նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է հայ մարզիկի հաղթանակով 3:1 հաշվով:
Մինչ եզրափակիչ հասնելը նա իր հաշվին եւս 3 հաղթանակ է գրանցել:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանն (57 կգ) էլ կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին՝ որոշիչ մենամարտում հաղթելով Ալեքսանդր Կիրտոակեին (Մոլդովա):
Վաղն էլ ելույթ է ունենալու Հաջիմուրադ Նուռմագոմեդովը (86 կգ), ով տարիներ առաջ արդեն ներկայացրել է Հայաստանը:
