ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Հայաստանի տնտեսական աճի ավելի դանդաղ կատարողականը մայիսին պայմանավորված է արդյունաբերական թողարկման ու առևտրի ծավալների անկմամբ․ ՀԲ

0

p bԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանի տնտեսական աճի ավելի դանդաղ կատարողականը մայիսին հիմնականում պայմանավորված է արդյունաբերական թողարկման ու առևտրի ծավալների անկմամբ, նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – July 2024» հաշվետվության մեջ։nbsp;/pp «Մայիսին տնտեսական աճը կիսով չափ կրճատվեց` հասնելով 5.2 տոկոսի՝ նվազելով ապրիլի 10 տոկոս ցուցանիշից», – նշվում է ուսումնասիրության մեջ։/pp Ազգգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, ընթացիկ տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է 5,2%–ով։ Ապրիլին այս ցուցանիշը կազմել է 10,4%։/pp ՀԲ–ի վերլուծաբանները նշում են, որ մայիսին արդյունաբերության ոլորտում աճը նվազել է մինչև 6.9 տոկոսով` ապրիլի 16.6 տոկոսից, ինչը հիմնականում պայմանավորված էր մշակող արդյունաբերության թողարկման ծավալների նվազմամբ (մայիսին 11.5 տոկոս՝ նվազում ապրիլի 27 տոկոսից)։br br «Պատճառը ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալների նվազումը (նվազում՝ 14 տոկոսից) և ծխախոտի արտադրության դանդաղումն էր (մայիսին 13 տոկոս՝ նվազում ապրիլի 23 տոկոսից)», – նշվում է հաշվետվության մեջ։br br Առևտրի ծավալների աճը ևս դանդաղել է (մայիսին17.6 տոկոս՝ նվազում ապրիլի 27.2 տոկոսից), թեև առևտրից բացի ծառայությունների (2.8 տոկոս) և շինարարության (18.1 տոկոս) ոլորտում աճի տեմպը արագացել է:br br «Դանդաղումը հունվար – մայիս ամիսներին հանգեցրեց տնտեսական աճի հանրագումարային` 11.2 տոկոսի աճի, ինչը բոլոր դեպքերում սպասվածից բարձր էր», – նշել են ՀԲ–ից։/pp bԹվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ/b/pp Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 6,1-6,8 տոկոսի սահմաններում։nbsp;/pp ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 7,5%, իսկ 2025 թվականին՝ 4,2%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6 տոկոս աճ, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2024 թվականին 6,2%, իսկ 2025 թվականին՝ 4,8%։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ SP-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։/p