ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Հայաստանն ու Օմանը քննարկում են թվայնացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը

0

p bԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bՀուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի էկոնոմիկայի նախարար Սաիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ: Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։nbsp;/pp Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները:nbsp;/pp Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանը, այդ նպատակով տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման և ընդլայնման կարևորությանը:nbsp;/pp Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ու տնտեսական զարգացման համար ընձեռնվող հնարավորությունները:nbsp;/pp Մտքեր են փոխանակվել նաև թվայնացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման շուրջ:nbsp;/pp Նախարար Միրզոյանն Օմանի նախարարին ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:/p