ru24.pro
Новости по-русски
Декабрь
2015

Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

0
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։


«Այսօր ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Էդիկի Գրիգորյանը», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:


Կոմիտեն փոխանցում է, որ քրեական գործը հարուցվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն: