Պերճ Խաչատրյանի անվան վոլեյբոլի մրցաշարին 11 թիմեր են մասնակցում
Այսօր մեկնարկող տղաների մրցաշարում հանդես են գալու «Աջափնյակ», «Արաբկիր», ԽՄՕՄՄ, «Նոր-Նորք», «Հնաբերդ», «Վանաձոր» ու «Գավառ» թիմերը:
Աղջիկների մրցաշարում, որն անցկացվելու է շրջանաձեւ համակարգով, հաղթողի կոչման համար մրցելու են «Շենգավիթ», «Ավան», ԽՄՕՄՄ ու «Թբիլիսի» թիմերը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ընթացող մրցաշարի հաղթողների անունները հայտնի են դառնալու դեկտեմբերի 6-ին: