ru24.pro
Новости по-русски
Декабрь
2015

Այսօր մեկնարկում է London Chess Classic-ը

0

Առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանի մրցակիցը լինելու է Ֆաբիանո Կարուանան (Իտալիա):

Տուրի մյուս պարտիաներում հանդիպելու են Վեսելին Թոփալով (Բուլղարիա)-Անիշ Գիրի (Հոլանդիա), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)-Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)-Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Մայքլ Ադամս (Անգլիա) զույգերը:

London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին՝ երրորդ փուլն է: Առաջին մրցաշարը կայացել էր նորվեգական Ստավանգերում, որի հաղթողի կոչումը նվաճել էր Թոփալովը: 2-րդ մրցաշարում՝ ԱՄՆ-ի Սենթ-Լուիսում տեղի ունեցած Սքինվիլդի գավաթում, առաջին տեղը զբաղեցրել էր Արոնյանը: