ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Ռոնալդ Սյունի. «Նոր Իսրայել» դառնալու Հայաստանի երազանքն անիրական էր

0

Միչիգանի համալսարանի պատմության պրոֆեսոր եւ Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռոնալդ Սյունին խոսել է 2020 թվականի պատերազմի պատճառների եւ հետեւանքների մասին:

Պատմաբանը կարծում է, որ «Նոր Իսրայել» դառնալու Հայաստանի երազանքն անիրական էր, իսկ «կայսերական կամայականության» դրսեւորումներն ի վերջո աղետի հանգեցրին:



Զրույցի թեմաները

00:00 -  ներածություն
01:00 –  «հայկական երազանքի մահը կանխատեսելի էր, բայց ոչ անխուսափելի»
03:30 –  «Նոր Իսրայել» դառնալու երազանքն անիրական էր
05:20 –  հնարավոր եւ անհնար փոխզիջումները
07:40 –  արդյո՞ք պատերազմը սթափեցնում է մարդկանց
10:50 –  խաղաղության պայմանագրի հեռանկարը, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դերը
13:40 –  պատմության դասերը եւ Հայաստանի հզորացման հրամայականը
18:30 –  միջազգային ճնշումը ոչ միշտ է արդյունք ապահովում
23:40 –  պատմությամբ տարվելու եւ ապագային նայելու երկընտրանքը
26:30 –  «Հայոց Ցեղասպանության պատմությունը» գիրքը
29:30 –   Հայաստանի խնդիրների ընկալումը Սփյուռքի կողմից
33:25 –   արմատները եւ հայ լինելու կարեւորությունը