ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Index Ventures-ը $2,3 միլիարդ ներդրում է հավաքել

0

Index Ventures-ը հայտարարել է 2,3 միլիարդ դոլարի ներդրում հավաքելու մասին նոր վենչուրային և աճի ֆոնդերի համար՝ գլոբալ ստարտափների հաջորդ սերնդի ֆինանսավորման համար:

Այս նոր ֆոնդերը բաշխվել են տարբեր փուլերում՝ 800 միլիոն դոլար կհատկացվի վենչուրային ներդրումներին եւ 1,5 միլիարդ դոլար առանձնացված է աճող եւ վերջին փուլում գտնվող ընկերությունների համար:

2021 թվականին Index Ventures-ը հավաքել է $900 միլիոն Index Ventures XI-ի եւ $2 միլիարդ դոլար Index Ventures Growth VI-ի համար, որը նաեւ ունի առանձին վաղ փուլի հիմնադրամ: Ընկերությունը 300 միլիոն դոլար է հավաքել 2022 թվականին իր սաղմնային հիմնադրամի՝ Index Origin II-ի համար: Այսպիսով, այս նոր ֆոնդը համեմատաբար ավելի փոքր է։

TechCrunch-ի հետ զրույցում Index Ventures-ի Սան Ֆրանցիսկոյի գործընկեր Նինա Աչաջյանն ասել է, որ ընդամենը շաբաթներ է ծախսվել այս դրամահավաքի գործընթացի վրա եւ միջոցները հավաքել ամբողջությամբ գոյություն ունեցող գործընկերների բազայի միջոցով:

«Եվ մենք շատ մտածված մոտեցում ունենք չափի հարցում: Կարծում եմ, որ շատ հեշտ կլինի պարզապես շարունակել ավելի մեծ միջոցներ հայթայթել: Ներքեւից դեպի վեր մոտեցում ենք կիրառել, նայել ենք՝ որո՞նք են աճի փուլերի չափերը հենց հիմա, որտե՞ղ են վենչուրային հնարավորությունները»,- հավելել է Նինա Աչաջյանը:

Վենչուրային ներդրումների համար ընկերությունը բաժանում է այս փուլերը երկու կատեգորիաների՝ AI եւ այլ: AI-ի ֆինանսավորման փուլերը սկզբնական եւ A սերիայում շատ ավելի մեծ են, քան միջին ֆինանսավորման փուլը: Ինչ վերաբերում է ուշ փուլի գործարքներին, ապա վերջին փուլերի միջին չափը կտրուկ նվազել է 2021 թվականից ի վեր:

Index Ventures-ը ներդրումներ է կատարում ստարտափների բոլոր փուլերում 24 տեխնոլոգիական էկոհամակարգում՝ Հյուսիսային Ամերիկայից մինչեւ Մեծ Բրիտանիա, Եվրոպա եւ Իսրայել: Ընկերությունն ունի գրասենյակներ Սան Ֆրանցիսկոյում, Լոնդոնում եւ Նյու Յորքում։

Index Ventures-ի պորտֆոլիոն ներառում է վերջին մի քանի տարիների ամենահաջող տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսը, ինչպիսիք են Figma-ն, Revolut-ը, Roblox-ը, Scale AI-ն եւ Wiz-ը, ինչպես նաեւ հայ հիմնադիրներ ունեցող ընկերություններ։ Անցած 28 տարիների ընթացքում Index Ventures-ը ֆինանսավորել է 108 միաեղջյուր, 23 դեկակորն եւ 57 ընկերություն, որ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում են իրականացրել։