ru24.pro
Новости по-русски
Июль
2024

Գյումրիում կայացել է Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը (ՎԻԴԵՈ)

0

p bԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Օրերս Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում nbsp;կայացել է Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը՝ միավորելով տարբեր ընկերությունների, ստարտափների, թվային լուծումներով հետաքրքրված մասնագետների: Ֆորումի նպատակը տեխնոլոգիական ոլորտի համաչափ զարգացումն է ամբողջ Հայաստանում։nbsp;/pp Ֆորումի ընթացքում «Ստարտափները մարզերում» պանելային քննարկման հյուրերի շարքում էր Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրենը, ով ներկաներին ներկայացրեց Ակբա բանկի և Ակբա Ֆեդերացիայի ստեղծման պատմությունները։ Ստեղծվելով մոտ 30 տարի առաջ՝ Ակբա բանկն ուներ ընդամենը 8 աշխատակից, իսկ նպատակը գյուղական փոքր տնտեսություններին փոքր վարկեր տրամադրելն էր։ Այժմ բանկը ներկայացված է բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, իսկ աշխատակիցների թվաքանակը գերազանցում է 1700-ը։nbsp;/pp Ակբա Ֆեդերացիան հիմնադրումից մինչև այսօր համագործակցել է 53 ստարտափների հետ, որոնց 47%-ը հաջողել ու շարունակել է գործունեությունը, այն դեպքում, երբ համաշխարհային պրակտիկայում առհասարակ հաջողում են ստարտափների միայն 10%-ը։/pp «Կարևորությունը կայանում է նրանում, որ ստեղծենք միջավայր և հնարավորություններ, որպեսզի երիտասարդները մնան մարզերում և տեղում կրթվելով՝ զարգացնեն իրենց շրջապատը, միջավայրն ու տարածաշրջանը։ Մեր հիմնական առաքելությունն է կրթել այդ երիտասարդներին, զարգացնել և տանել առաջ։ Մեզ հետ համագործակցող ստարտափների 47%-ը շարունակում են իրենց գործունեությունն ու քայլում առաջ՝ ներգրավելով բազմաթիվ նոր աշխատակիցների։ Դա նշանակում է, որ գաղափարից գործող բիզնես դառնալուց բացի նրանք նպաստում են նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։/pp Իր գործունեությամբ Ակբա Ֆեդերացիան մշտապես փորձում է երիտասարդների համար ավելի գրավիչ դարձնել գյուղատնտեսությունը։ Ֆերմերային տնտեսություններում գյուղատնտեսությամբ զբաղվողների տարիքը բարձր է. անհրաժեշտ են թարմ ուժեր և նոր գաղափարներ:/pp Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:/pp Մանրամասները՝ տեսանյութում։/pp br iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/usqJaIjGsm8?si=QDfzVnWlKipWlJ-K title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/p